Թրամփը հայտարարել է, որ Coca-Cola-ն իր խնդրանքով փոխել է գազավորված ըմպելիքի բաղադրությունը

Լուրեր

10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Coca-Cola-ն իր խնդրանքով համաձայնել է փոխել ԱՄՆ-ում վաճառվող գազավորված ըմպելիքի բաղադրատոմսը, փոխանցում է Meduza-ն։

«Ես քննարկել եմ Coca-Cola-ի հետ Միացյալ Նահանգների Coca-Cola-ում ԻՐԱԿԱՆ շաքարեղեգի շաքար օգտագործելու հնարավորությունը, և նրանք համաձայնել են դա անել։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Coca-Cola-ի բոլոր ղեկավարներին։ Սա շատ լավ քայլ կլինի նրանց կողմից, կտեսնեք։ Այդպես ավելի լավ կլինի»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Coca-Cola-ն չորեքշաբթի իր կայքում հայտարարություն է հրապարակել, որում ասվում է, որ ընկերությունը հիանում է նախագահ Թրամփի «խանդավառությամբ մեր պաշտամունքային Coca-Cola ապրանքանիշի նկատմամբ»։

«Coca-Cola ապրանքատեսականու նոր ինովացիոն առաջարկների մասին ավելի շատ մանրամասներ կհրապարակվեն առաջիկայում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ներկայում Coca-Cola-ն ամերիկյան շուկա է մատակարարում համանուն գազավորված ըմպելիք, որտեղ շաքարեղեգի փոխարեն օգտագործվում է բարձր ֆրուկտոզային եգիպտացորենի օշարակ: Reuters-ը նշում է, որ առողջապահության նախարար Ռոբերտ Ֆ. Քենեդին սննդամթերքում արհեստական գունանյութերից և այլ հավելումներից հրաժարվելու արշավ է սկսել։ Քենեդի կրտսերը նաև քննադատել է ամերիկացիների կողմից շաքարի բարձր սպառումը:

Ինքը՝ Թրամփը, նախընտրում է «դիետիկ կոկա-կոլա», որում  օգտագործվում են  շաքարի փոխարինիչներ: Թրամփի՝ Սպիտակ տուն տեղափոխվելու առաջին ժամկետի ընթացքում հաղորդվում էր, որ Օվալաձև աշխատասենյակում տեղադրվել է այդ ըմպելիքը պատվիրելու հատուկ կոճակ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի