Լավրովը Պեկինում հանդիպել է Չինաստանի ղեկավարին

Լուրեր

10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Պեկինում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական աշխատանքները, որտեղ մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին և Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Լավրովը Չինաստանի առաջնորդին փոխանցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բարեկամական ողջույններն ու բարեմաղթանքները։ Քննարկվել են ամենաբարձր և բարձր մակարդակներում երկկողմ քաղաքական շփումների մի շարք հարցեր, այդ թվում՝ Ռուսաստանի ղեկավարի՝ Չինաստան այցի նախապատրաստական աշխատանքները՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին և միլիտարիստական Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին»,- նշել են նախարարությունում։

Ըստ ռուսական կողմի՝ Սի Ցզինպինը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների վիճակը և հաստատել Ռուսաստանի հետ «համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացման» ուղղությամբ կենտրոնացումը։

«Ռուսական կողմից անդրադարձ է եղել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի որոշ արդիական հարցերի»,- նշել  է ՌԴ ԱԳՆ-ն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի