Ռուսական բանակը հրթիռային հարվածել է Սումիի մարզին․ ավերվել է հոգեբուժարանի մասնաշենքը

Լուրեր

10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռուսական զորքերը հուլիսի լույս 15-ի գիշերը կրկին հարձակվել են Ուկրաինայի վրա։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ Սումիի մարզի Շոստկա քաղաքին երեք հրթիռային հարված է հասցվել։ Վնասվել է բժշկական հաստատության շենք, բնակելի շենքեր և մասնավոր տներ, մեկ մարդ վիրավորվել է, գրում է Current time-ը։

«Ավերածությունների ծավալը պարզվում է։ Հետևանքները վերացվում են»,- հայտնել է մարզային ռազմական վարչությունը։

Շոստկայի քաղաքապետ Նիկոլայ Նոգան մանրամասնել է, որ ռուսական զորքերը հարձակվել են Սվեսկիի հոգեբուժական դիսպանսերի վրա, հիվանդանոցի մասնաշենքն ավերվել է։ Բացի այդ, վնասվել է 11 բազմաբնակարան շենք և ավելի քան 10 մասնավոր տուն։

Սումիի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի խոսքով՝ 14-ամյա երեխա է տուժել։ Աղջիկը ապակուց բեկորային վերքեր է ստացել, երբ փախել է ապաստան գտնելու։

Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանի Պրիկոլոտնոյե գյուղում էլ, ըստ Ուկրաինայի Պետական արտակարգ իրավիճակների ծառայության, ավերվել են մասնավոր տներ, այրվել է երկու տուն և չորս օժանդակ շինություն, վիրավորվել է 68-ամյա մի կին: Չուգուևում հրդեհներ են բռնկվել շենքերում և բաց տարածքներում, ոչ ոք չի տուժել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի