Վորոնեժն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ հաղորդվում է 16 վիրավորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ՌԴ Վորոնեժի վրա։ ԱԹՍ-ի բեկերներն ընկել են քաղաքի կենտրոնում, հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը, գրում է Meduza-ն։

Ըստ նրա՝ մի քանի մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Բացի այդ, մարզի շրջաններից մեկում մի կին հոսպիտալացվել է ուսի վնասվածքով։ Հարձակման հետևանքով վնասվել են բազմահարկ բնակելի շենքերի մի քանի բնակարաններ, ինչպես նաև Վորոնեժի արվարձաններում և Վորոնեժի մարզի շրջաններից մեկում գտնվող մասնավոր տներ։

Ավելի ուշ Գուսևը թարմացված տվյալներ է ներկայացրել․ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով վիրավորվել է 16 մարդ։ Նրանցից 15-ը վիրավորվել են Վորոնեժի Կենտրոնական և Կոմինտերնովսկի շրջաններում։ Տուժածներից երկուսը ծանր վիճակում են․ մեկը կոմայի մեջ է, մյուսի թոքերն են վնասվել։ Վորոնեժում, ընդհանուր առմամբ, 13 մարդ է հոսպիտալացվել։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Լիպեցկի մարզի վրա: Նահանգապետ Իգոր Արտամոնովի խոսքով՝ Ելեցում անօդաչու թռչող սարքն ընկել է արդյունաբերական գոտու տարածքում, մեկ մարդ վիրավորվել է: Դոբրինսկի շրջանում անօդաչու թռչող սարք է ընկել մասնավոր բնակելի տան մոտ, տուժածներ չկան։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը որսացել և ոչնչացրել է ուկրաինական 55 անօդաչու թռչող սարք․ 32-ը՝ Բելգորոդի մարզի վրա, 12-ը՝ Վորոնեժի, երեքը՝ Լիպեցկի, մեկական՝ Ռոստովի և Կուրսկի մարզերի, ևս վեցը՝ Սև ծովի վրա։

Բելգորոդի և Կուրսկի ղեկավարները հարձակումների մասին չեն հայտնել։ Ռոստովի մարզում, ըստ նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարի, տուժածներ չկան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի