Wizz Air-ը դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները

Լուրեր

10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Wizz Air ավիընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է Աբու Դաբիում գործունեությունը՝ կենտրոնանալու իր հիմնական՝ արևելաեվրոպական շուկայի վրա, այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքում գրեթե երկու տարի տևած անկայունությունը վերացրել է շահույթ ստանալու ցանկացած հնարավորություն, գրում է Reuters-ը։

Wizz-ը, որը բյուջետային ավիաընկերություն է, հիմնադրվել է Հունգարիայում՝ Արևելյան Եվրոպայի ճանապարհորդների համար, սկզբում ընդլայնվել է դեպի Արևմտյան Եվրոպա՝ նախքան վեց տարի առաջ Աբու Դաբիում բազա բացելը և իր ապագա աճի հույսերը Մերձավոր Արևելքում խոշոր ընդլայնման հետ կապելը։

Սակայն այժմ ընկերությունը հրաժարվել է այդ ծրագրերից՝ վերջին աշխարհաքաղաքական անկայունության պատճառով օդային տարածքի հաճախակի փակման և խափանումների պատճառով, որոնք հարվածել են ճանապարհորդության պահանջարկին, նշանակում է՝ վնասաբեր ստորաբաժանումում վերականգնման ոչ մի հույս չկա։

Wizz-ի գործադիր տնօրեն Ջոժեֆ Վարադին ասել է, որ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում, որտեղ մրցակցում է Եվրոպայի ամենամեծ բյուջետային ավիաընկերության՝ Ryanair-ի  հետ, կբացի նոր շուկա և կմեծացնի շահույթը։

Wizz-ը Airbus-ից պատվիրել է 280 ինքնաթիռ, բացում է նոր թռիչքներ հաջորդ հինգ տարիների համար։ Վարադին ասել է, որ դրանց մեծ մասը կտեղակայվի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, որը կազմում է ավիաընկերության բիզնեսի մոտ երկու երրորդը, մինչդեռ Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ավստրիան կազմում են 30%-ից մի փոքր պակաս, Աբու Դաբին՝ շուրջ 5%-ը։

Նա նշել է, որ բավարար ճանապարհորդական պահանջարկ կլինի՝ գոյություն ունեցող ռեսուրսների չափը պահպանելու համար, անկախ նրանից՝ Ուկրաինան կրկին լիովին կբացվի՞ որպես շուկա, թե՞ ոչ։

«Կարծում եմ՝ հիանալի կլիներ Ուկրաինան ունենալ որպես շուկա»,- ասել է նա։

Նույնիսկ տարածաշրջանում լարվածության աճից առաջ Վարադին ասել էր, որ Wizz-ի ինքնաթիռները դժվարանում էին աշխատել Աբու Դաբիում, քանի որ շարժիչներն ավելի արագ են մաշվում շոգ, կոշտ միջավայրում, ինչը նրա գործունեությունը այնտեղ դարձնում է պակաս արդյունավետ։ Երկրորդ՝ Wizz-ը չէր ստացել մուտք դեպի Հնդկաստանի և Պակիստանի շուկաներ, որը նրան խոստացել էին, երբ որոշել էր գրասենյակներ բացել Աբու Դաբիում, ինչը սահմանափակել է աճի ներուժը։

Wizz Air-ը, որը համատեղ ձեռնարկություն էր շահագործում Աբու Դաբիի զարգացման հոլդինգային ընկերության (ADQ) հետ, հայտարարել է, որ սեպտեմբերին դադարեցնում է չվերթներն այնտեղից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի