«Պուտինը լավ խոսում է, իսկ երեկոյան բոլորին ռմբակոծում»․ Թրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռներ կուղարկի

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վաշինգտոնը Կիևին Patriot հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռներ կուղարկի, գրում է Current time-ը։

«Մենք նրանց (Ուկրաինային) Patriot-ներ կուղարկենք, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը իսկապես շատերին է զարմացրել։ Նա լավ խոսում է, իսկ հետո երեկոյան բոլորին ռմբակոծում։ Այստեղ մի փոքր խնդիր կա, ինձ դա դուր չի գալիս»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը։

Նա չի նշել, թե քանի հրթիռ է մտադիր ուղարկել Կիևին։

Axios-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահը խոստացել է Ուկրաինայի նախագահին անմիջապես ուղարկել Patriot-ի 10 հրթիռ։ Թրամփը նաև նշել է, որ ԵՄ-ն կփոխհատուցի զենքի մատակարարման ծախսերը։

«Մենք պատրաստվում ենք  նրանց ուղարկելու ենք տարբեր տեսակի շատ բարդ ռազմական տեխնիկա։ Նրանք մեզ 100%-ով կվճարեն դրա համար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Միաժամանակ, ակնկալվում է, որ Թրամփը հուլիսի 14-ին կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին: Axios-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այն, հավանաբար, կներառի Patriot զենիթահրթիռային հակաօդային համակարգեր և հեռահար հրթիռներ, որոնք կարող են հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին: Վերջնական որոշում դեռևս չի կայացվել:

«Թրամփը շատ զայրացած է Պուտինի վրա։ Նրա հայտարարությունը շատ ագրեսիվ  կլինի»,- ասել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը։

Axios-ին հասանելի տեղեկատվության համաձայն՝ նոր պլանը կհայտարարվի Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հանդիպման ժամանակ։

Միաժամանակ, Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումների համար կվճարեն եվրոպացի դաշնակիցները։ Նման մեխանիզմ հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում առաջարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն էլ հուլիսի 10-ին Հռոմում կայացած համաժողովում հայտարարել էր, որ Բեռլինը մտադիր է ԱՄՆ-ից Patriot-ներ գնել՝ դրանք Կիևին փոխանցելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի