20 րոպե՝ վթարից հետո ճանապարհն ազատելու համար. որքան կտուգանվեն նոր օրենքը խախտողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
Բոլորը

Սեպտեմբերի 1-ից ընդամենը 20 րոպե ժամանակ կունենաք վթարից հետո մեքենան ճանապարհի երթևեկելի գոտուց հեռացնելու համար, հակառակ դեպքում՝ կտուգանվեք։ Ազգային ժողովն օրերս երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց իշխանական պատգամավորներ Ալեն Սիմոնյանի ու Էդուարդ Աղաջանյանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթը։

«Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օրենսդրական բարեփոխման արդյունքում օժանդակել արհեստական խցանումների առաջացման ռիսկերի նվազեցմանը՝ հաշվի առնելով դրանց հետևանքով առաջացող, հաճախ ժամեր տևող խցանումները, որոնք իրենց հերթին ունենում են անասելի բացասական թե՛ տնտեսական և թե՛ առողջապահական հետևանքներ մեր քաղաքացիների համար»,- ընդգծեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Խոսքը բացառապես երկու ավտոմեքենայի մասնակցությամբ պատահարների մասին է, երբ կա միայն գույքային վնաս, և կողմերը համաձայնության են եկել մեղավորության վերաբերյալ: Եթե վթարից հետո մեքենայի շահագործումն արգելող տեխնիկական անսարքություն չկա, ապա 20 րոպեի ընթացքում այն պետք է տեղափոխել երթևեկելի հատվածից։ Եթե ոչ՝  նախատեսված է տուգանք 30 հազար դրամի չափով։

Վարորդների շրջանում անցկացրած մեր հարցման արդյունքում պարզ դարձավ, որ նրանց զգալի մասը տեղյակ չէր փոփոխությունից։ Մյուս մասն էլ ողջունեց փոփոխությունը՝ մտավախություն հայտնելով, որ օրենքը Հայաստանում կարող է չգործել։

Իսկ ո՞վ կամ ինչպե՞ս է վերահսկելու 20 րոպեի պահանջի իրականացումը․ օրինագծի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը հետաքրքրվել էր հիմնական զեկուցող Էդուարդ Աղաջանյանից։

«Այն տեղերում, որտեղ կլինեն տեսախցիկկներ, կարձանագրվի համապատասխան ծածկույթների միջոցով, երկրորդ տարբերակը հավելվածում վթար գրանցելու պահն է, որից սկսած՝ համապատասխան տվյալները պիտի լրացնեն հավելվածի մեջ»,- ի պատասխան թիմակցի հարցադրմանը՝ ասաց Աղաջանյանը։

Խոսքը «Ավտոապահովագրական մեկ պատուհան»՝ ASWA հավելվածի մասին է։ Օրինագծի հեղինակները նշում են՝ հավելվածը դեռ լավարկման կարիք ունի։ Այն պետք է համալրվի նույնականացման համակարգով՝ QR կոդի միջոցով տվյալների փոխանակման հնարավորությամբ։ Հավելվածը վարորդին ծանուցում կուղարկի՝ 20 րոպեի ընթացքում վթարի վայրը լքելու պահանջով։ Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի խոսքով՝ հավելվածի արդիականացումն ընթացքի մեջ է, բայց խնդրի լուծման ավելի արագ տարբերակ մինչ օրենքի ընդունումն են նախատեսել։

«Մարդիկ կկարողանան սկզբում նկարներ անել, նույնիսկ եթե այդ պահին ինտերնետին հասանելիություն չկա, որից հետո մեքենան տեղափոխել երթևեկելի հատվածից, հետո նորից միանալ ու շարունակել տվյալները լրացնել»,- մանրամասնեց բյուրոյի գործադիր տնօրենը։

Այսինքն՝ սա հնարավորություն է տալիս տվյալները հավելվածում լրացնել այն ժամանակ, երբ մեքենաները դուրս են բերվել երթևեկելի գոտուց։ Ինչ տարբերակ էլ ընտրեն վարորդները, հավելվածն ունենալը պարտադիր է։

Նախատեսվում է, որ 20 րոպեի սահմանափակումը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Հավելվածի լիարժեք գործարկումից հետո հնարավոր է, որ ժամանակը կրճատվի՝ հասցնելով 5-10 րոպեի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան