Ինչ են քննարկել Փաշինյանն ու ԱՄԷ նախագահը. մանրամասներ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Возможно, это изображение 6 человек и помост

«

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը՝ նշելով, որ երկկողմ գործակցությունն ունի մեծ ներուժ ինչպես տնտեսական, այնպես էլ ներդրումային և հումանիտար ոլորտներում։

ԱՄԷ նախագահը ջերմորեն ողջունել է վարչապետ Փաշինյանին՝ ընդգծելով, որ Էմիրությունները մեծապես կարևորում են գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստ են համատեղ քայլեր ձեռնարկել փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման ուղղությամբ։

Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկեցության։

ՀՀ վարչապետը և ԱՄԷ նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ:

Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցումը և հնարավորինս շուտ ստորագրման հույս հայտնել: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը գնահատում է ԱՄԷ-ի դերը տարածաշրջանային կայունության խթանման և միջազգային անվտանգությանը նպաստելու գործում:

Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Փաշինյան-ԱՄԷ նախագահ

Հիշեցնենք՝ վաղը Աբու Դաբիում սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպում։