Եվրապատգամավորներն առաջարկում են կասեցնել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը․ ԵԽ-ն կոշտ զեկույց է ընդունել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցին, որում չի ճանաչել Վրաստանի ներկայիս միակուսակցական խորհրդարանի և դրա նախագահի օրինականությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի» ոչ լեգիտիմ ռեժիմի կողմից գրավված պետություն: Փաստաթուղթը հավանության է արժանացել ձայների 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ հարաբերակցությամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Տասնամյակների առաջընթացից հետո եվրապատգամավորներն առաջին անգամ Վրաստանում լիակատար հետընթաց են արձանագրում ժողովրդավարական սկզբունքներից և եվրաինտեգրումից։

«Վրաստանում առկա քաղաքական և սահմանադրական ճգնաժամի կարգավորմանը կարելի է հասնել միայն նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով»,- ամփոփել են Եվրախորհրդարանում:

Պատգամավորները կոչ են արել ԵՄ-ին անհապաղ վերանայել Թբիլիսիի նկատմամբ քաղաքականությունը, ինչպես նաև ԵՄ-ի և Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի կատարումը:

Արտոնությունների թվում, որոնցից կարող է զրկվել Վրաստանը, եվրապատգամավորները նշում են ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը. նրանք առաջարկում են կասեցնել այն, եթե ժողովրդավարական կառավարման և ազատությունների չափանիշները չպահպանվեն «Վրացական երազանքի» գործողությունների պատճառով։

Եվրապատգամավորներն առաջարկում են նաև սառեցնել Իվանիշվիլիի և նրա շրջապատի ակտիվները։