Եվրոպայում շոգի պատճառով տասը օրում 2300 մարդ է մահացել

Լուրեր

06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
Բոլորը

Հունիսի 23-ից հուլիսի 2-ը եվրոպական 12 քաղաքներում ծայրահեղ շոգը, ըստ գնահատականների, շուրջ 2300 մարդու կյանք է խլել։ Այս մասին է վկայում Imperial College London-ի ու Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի  անցկացրած ուսումնասիրությունը, փոխանցում է Meduza-ն։

Շոգից մոտ մեկուկես հազար մահը կամ դեպքերի 65%-ը կապված է կլիմայի փոփոխության հետ, որի արդյունքում ուսումնասիրված քաղաքներում օդի ջերմաստիճանը բարձրացել է 1-4°C-ով, կարծում են հետազոտության հեղինակները։

Նրանց գնահատականների համաձայն՝ Միլանի (317 մահ), Բարսելոնայի (286 մահ), Փարիզի (235 մահ), ինչպես նաև Լոնդոնի, Հռոմի, Մադրիդի, Աթենքի, Բուդապեշտի, Զագրեբի, Ֆրանկֆուրտի և Լիսաբոնի բնակիչների մահը կապված է կլիմայի փոփոխության պատճառով ջերմաստիճանի բարձրացման հետ։

Մահացության մեծ մասը (88%) 65 տարեկան և բարձր մարդկանց շրջանում է: Ըստ ուսումնասիրության հեղինակների՝ այս տվյալները ցույց են տալիս, որ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ շոգի պատճառով վաղաժամ մահվան ամենաբարձր ռիսկային խմբում են։

Եվրոպայի որոշ հատվածներում 2025 թվականի ամռան առաջին կեսին հաստատվել էր շոգ օդի մոտ 40°C ջերմաստիճանով։ 2025 թվականի հունիսը Արևմտյան և Հարավային Եվրոպայում գրանցված ամենատաք ամիսն էր, հայտնել է ԵՄ Կոպեռնիկուս կլիմայի փոփոխության ծառայությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի