Ադրբեջանի ընդդիմությունը պահանջում է չեղարկել ՌԴ-ի հետ դաշնակցության մասին հռչակագիրը

Լուրեր

16.07.2026 | 13:27
Հակակոռուպցիոն 22 հանձնարարականներից Հայաստանը «բավարար չափով» կատարել է միայն 6-ը․ ԳՐԵԿՈ-ն նոր զեկույց է հրապարակել
16.07.2026 | 13:16
Ընտանեկան բռնության կանխարգելումը պահանջում է համակարգված և շարունակական աշխատանք․ ՄԻՊ
16.07.2026 | 13:08
Մեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
16.07.2026 | 12:58
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է
16.07.2026 | 12:57
Ինչպես տնտեսվարողները ձուկ և ձկնամթերք կարտահանեն եվրոպական շուկա․ պարզաբանում է Պապոյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 12:48
ԵՄ շուկա արտահանելիս՝ տնտեսվարողները չեն վճարի մաքսատուրքեր․ խոսքը լայն ապրանքատեսակների մասին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 12:37
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Էնգելսը․ թիրախում ռազմական օդանավակայանն է
16.07.2026 | 12:26
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին
16.07.2026 | 12:17
ԱՄՆ-ն և ՀՀ-ն այս համաձայնագրով հիմնադրում են TRIPP զարգացման ընկերությունը․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 12:10
ԱՄՆ շուկա հայկական գյուղմթերքի մուտքի հարց է քննարկվել // Շոգը մի փոքր կնահանջի․ ԼՈՒՐԵՐ
16.07.2026 | 12:00
Թրամփը հայտնել է, որ Իրանն ազատ է արձակել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն
16.07.2026 | 11:56
Վաղարշյանի միջադեպի գործով ևս մեկ ձերբակալված կա. կրակոցներ արձակած անձը դեռ չի հայտնաբերվել
16.07.2026 | 11:51
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
16.07.2026 | 11:39
Երևանում կայանալիք COP17-ին նվիրված նիստ է անցկացվել Ուրուգվայի Սենատում
16.07.2026 | 11:30
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Կիևին․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

ՌԴ Եկատերինբուրգում ավելի քան 50 մարդու զանգվածային ձերբակալությունները և երկու ադրբեջանցու սպանությունները դարձել են Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշման ռազմավարության մի մասը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին։

«Կրեմլը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանում սոցիալական իրավիճակը ծանր է, և միլիոնավոր ադրբեջանցիների՝ Ռուսաստանից վերադարձը կարող է լուրջ լարվածություն ստեղծել։ Ահա թե ինչու հարվածը հասցվեց ամենախոցելի կետին»,-նշել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը սոցցանցերում գրառմամբ։

Ըստ նրա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ուներ, որ Ռուսաստանից ադրբեջանցիների զանգվածային արտաքսման սպառնալիքը կստիպի Ադրբեջանի նախագահին զիջումների գնալ։ Սակայն Մոսկվան հաշվի չի առել, որ իրավիճակը փոխվել է, Ադրբեջանն այլևս այնքան չի վախենում պատերազմից թուլացած Ռուսաստանից, որքան նախկինում։

«Ավելին, պաշտոնական Բաքուն ինքը ձգտում է հեռանալ Ռուսաստանից, որը միջազգային ասպարեզում ավելի ու ավելի է մեկուսանում և վարկաբեկվում: Կրեմլի անհաջողությունները Սիրիայում, Իրանին կամ Ասադին պաշտպանելու անկարողությունը, Հայաստանում և Մոլդովայում իշխանափոխության փորձերի ձախողումը՝ այս ամենը աննկատ չի մնացել Բաքվում: Ալիևը սկսում է գիտակցել, որ Ռուսաստանի դաշնակիցը լինելը կարող է նույնիսկ ավելի վտանգավոր լինել, քան նրա հակառակորդ լինելը»,- գրել է Քերիմլին։

Միաժամանակ, ըստ նրա, և՛ Մոսկվան, և՛ Բաքուն զգուշանում են սրման հաջորդ փուլ անցնելուց և փնտրում են փոխզիջման հնարավորություններ։

«Մենք՝ ադրբեջանական ընդդիմությունը, մասնավորապես, Ժողովրդական ճակատը և Դեմոկրատական ​​ուժերի ազգային խորհուրդը, Ռուսաստանի կայսերական նկրտումները համարում ենք մեր երկրի համար լուրջ սպառնալիք։ Մենք պահանջում ենք չեղյալ հայտարարել Ալիևի և Պուտինի կողմից 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցության մասին հռչակագիրը։ Ադրբեջանը պետք է գիտակցաբար հեռանա Ռուսաստանից։ Կատարված ամեն ինչից հետո Ադրբեջանի մասնակցությունն այնպիսի կառույցներին, ինչպիսին է ԱՊՀ-ն, որոնք ծառայում են որպես ռուսական ազդեցության գործիք, այլևս ընդունելի չէ։ Սակայն Ռուսաստանից հեռացումը պետք է ուղեկցվի Ադրբեջանի ակտիվ ինտեգրմամբ Եվրամիությանը։ Ազատ և անկախ եվրոպական ազգերի ընտանիքին ինտեգրումը մեր ազգի կենսական շահերից է»,- նշել է Քերիմլին։

Ըստ նրա՝ միայն Եվրոպայի հետ մերձեցումը կարող է ամրապնդել Ադրբեջանի պետական ​​անկախության երաշխիքները, ապահովել կայուն տնտեսական զարգացում և մարդու իրավունքների ու ազատությունների իրական երաշխիքներ Ադրբեջանում։

Քերիմլիի կարծիքով՝ այս ամռանը Կրեմլի կայսերական ռազմավարությանը հասցված մեկ այլ հարված է Հարավային Կովկասի երկու ժողովուրդների որոշումն է, որոնք դարեր շարունակ Մոսկվայի պահանջով միմյանց դեմ են կռվել, պատերազմից հրաժարվելու մասին։

«Հայերն ու ադրբեջանցիներն այլևս չեն ցանկանում արյունով հաճոյանալ Կրեմլին։ Երկու ազգերն էլ հասկանում են, որ Ռուսաստանը չի ճանաչում իրենց իրական անկախությունը։ Երկու ազգերն էլ գտնվում են մեծ խաղաղության համաձայնագիր ստորագրելու շեմին՝ ի հեճուկս Մոսկվայի շահերի։ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները պետք է ճանաչեն իրենց պատմական պատասխանատվությունը և անհապաղ ստորագրեն այդ խաղաղությունը։ Իրենց հերթին, ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և Թուրքիան չպետք է անտարբեր մնան այն իրավիճակում, երբ Ռուսաստանը կրկին փորձում է ենթարկեցնել Հարավային Կովկասը»,- հայտարարել է ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Հավելենք, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները վերջերս սրվել են՝ այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էին ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձինք։

Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «խիստ բողոք» է հայտնել Ռուսաստանի դեսպանին։ Ի պատասխան՝ Բաքուն իր տարածքում ՌԴ քաղաքացիների ձերբակալություններ է իրականացրել։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն էլ քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից ադրբեջանցիների խոշտանգումների և սպանության փաստով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի