Ինչ սպասել Փաշինյան-Ալիև հանդիպումից․ պայմանագրի տեքստը համաձայնեցված է արդեն 1 տարի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Փաշինյանն ու Ալիևը վաղը կհանդիպեն. հանդիպումը նախատեսված է Արաբական Միացյալ Էմիությունների Աբու Դաբի քաղաքում։ Կողմերն իրենց պաշտոնական հաղորդագրություններում նշում են՝ երկկողմ հանդիպումը Խաղաղության գործընթացի շրջանակում է։  Հանդիպմանը որևէ փաստաթուղթ կստորագրվի՞, թե՞ ոչ․ այս մասին մանրամասներ հայտնի չեն։ 

Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին Ալբանիայի մայրաքաղաքում: Դրանից հետո Երևանը հայտնեց, որ կողմերը կարևորել են համաձայնագրի տեքստի համաձայնեցումը՝ այլ մանրամասներ չհրապարակելով։

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը Փաշինյան-Ալիև հանդիպումից էական սպասելիքներ չունի։ Նրա կարծիքով՝ Ալիևն առիթը բաց չի թողնելու հերթական պահանջները, մասնավորապես, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը բարձրացնելու համար։ Բացի այդ, ըստ նրա՝ Մոսկվայից էլ Փաշինյանին հասկացրել են, որ ռուսական միջնորդական հարթակներից հեռու պետք չէ գնալ։

«Եթե ԱՄՆ-ը ցանկանում է լրջորեն իր ներուժն օգտագործել, իհարկե, կարող է Ադրբեջանին դարձնել կառուցողական։ Բայց Դոնալդ Թրամփի քաղաքականությունը դժվար է կանխատեսել՝ կգնա՞ լուրջ քայլերի, թե՞ ոչ, հաշվի առնելով ներքաղաքական լարվածությունները»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետը։

Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Վաշինգտոնը հույս ունի՝ շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Ադրբեջանի և Հայաստանի միջև։

Քաղաքագետ Արա Պապյանը չի բացառում, որ Աբու Դաբիում Փաշինյանն  ու Ալիևը խաղաղության պայմանագիր կկնքեն, նաև կարծիք հայտնում, որ այդ պայմաններում կնքված փաստաթուղթը հակաօրինական կլինի, քանի ոչ չի կարող որևէ միջպետական փաստաթուղթ ստորագրվել առանց համապատասխան ընթացակարգերի։ Բացի այդ, Արա Պապյանի համոզմամբ՝ Ալիևն այդքան հեշտությամբ պայմանագիը չի ստորագրի, դեռ պահանջներ ունեն։

«Առնվազն Սահմանադրության փոփոխության հարցը հստակ է դրված, իրենք վերահաստատել են այդ պահանջը։ Եթե դա չլինի, չեն ստորագրի։ Լինելու դեպքում էլ չեն ստորագրի, որովհետև դրան հաջորդելու են այլ պահանջներ։ Փաշինյանի վզին դնելու են լիքը պահանջներ, ինքն էլ համաձայնելու է, որովհետև իր համար կարևորը իշխանություն պահելն է, ինքը որևէ ռեսուրս չունի իշխանություն պահելու՝ բացի թուրք-ադրբեջանական և ռուսական ռեսուրսից»,- նշեց մեր զրուցակիցը։

Ստամբուլում շուրջ մեկ ամիս առաջ տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան հանդիպումից հետո միայն օրերս թուրքական լրատվամիջոցները գրեցին, թե, իբր, Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համաձայնության են եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ։ Էրդողանն էլ Փաշինյան-Ալիև հանդիպումից հինգ օր առաջ հայտարարեց, թեև Հայաստանը սկզբում հանդես էր գալիս «Զանգեզուրի միջանցքի» դեմ, այժմ տնտեսական ինտեգրացիայի գործընթացին մասնակցելու հարցում ցուցաբերում է ավելի ճկուն մոտեցում։

Պաշտոնական Երևանը Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ այսպես է արձագանքել Էրդողանի հայտարարությանը։

«Արտատարածքային կարգավիճակով որևէ կապի տրամաբանություն հակասում է տարածաշրջանային ենթակառուցվածքների  ապաշրջափակման և ավելի լավ փոխկապակցվածության ՀՀ  տեսլականին։ Ըստ այդմ, որևէ այդպիսի համաձայնություն չի կարող լինել»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի պատասխանում։

Միևնույն ժամանակ, ԱԳՆ-ից շեշտում են՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը Հայաստանի համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն։ Տրանսպորտային ենթակառույցավածքները պետք է գործեն ինքնիշխանության, կապուղիների նկատմամբ ազգային իրավազորության հիման վրա։ Ըստ ԱԳՆ-ի՝ միջազգային տարբեր գործընկերներ ևս պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառույցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։

Գերատեսչությունը հիշեցնում է՝ Հայաստանն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որը դրական գնահատականների է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից։

«Խաղաղության խաչմերուկ», թե՞ «Զանգեզուրի միջանցք»․ բառերն էական չեն՝ ընդգծում  է Արա Պապյանը։ Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյան-Ալիև օրակարգում լինելու է ապաշրջափակումը հենց միջանցքի տրամաբանությամբ։

Օրերս Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում  Արարատ Միրզոյանն էր անդրադարձել «Խաղաղության խաչմերուկ»-ին։ Նրա խոսքով՝  Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ»-ն ամբողջովին համադրելի է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի հետ։

Բանակցություններից առաջ Էրդողանի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին  հայտարարություն հնչեցնելը Լիլիթ Դալլաքյանը պատահական չի համարում։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ Էրդողանն այդպես փորձում է ՀՀ-ում ներքաղաքական դժգոհություններ հրահրել։

Մինչ այդ, Փաշինյանն ու Ալիևն արդեն մեկնել են Աբու Դաբի։ Նախքան վաղը կայանալիք երկկողմ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն ԱՄԷ պաշտոնյաների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան