Սպիտակ տան անձնակազմի տնօրենը ծնվել է ԽՍՀՄ-ում և երկու անգամ այցելել է Մոսկվա. OCCRP

Լուրեր

07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
07.12.2025 | 13:57
«50 հազարով թաղում անող», «Գնա, նզովյալ»․ վիճաբանություն քաղաքացու և քահանայի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:53
Թե որքան ուժեր են անհրաժեշտ, ոստիկանությունն է որոշում․ ոստիկանապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ղեկավար Սերխիո Գորի ծննդավայրը լրատվամիջոցների շահարկումների առարկա է դարձել, ինչը խթանվել է հարցի մեկնաբանությունից նրա հրաժարվելու պատճառով։ Դոնալդ Թրամփի կողմից Սպիտակ տան նախագահական անձնակազմի գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ լրատվամիջոցները Գորին անվանում էին «գուցե ամենաազդեցիկ մարդը, որի մասին երբեք չեք լսել»։

Գորի հանրաճանաչելիությունը վերջերս մեծացել է, քանի որ նա շարունակում է աշխատանքը՝ վերահսկելով Թրամփի վարչակազմի հազարավոր պաշտոնյաների նշանակումները: Այդ ժամանակից ի վեր լրատվամիջոցները լրացրել են նրա կենսագրության մեծ մասը՝ մեկ ակնհայտ բացառությամբ՝ նրա ծննդավայրը:

Times of Malta-ն և OCCRP-ն ստացել են նոտարի կողմից վավերացված մալթական սեփականության մասին գրանցամատյան, որը ցույց է տալիս Գորի ծագումը:

Նա ծնվել է Սերխիո Գորոխովսկի անունով 1986 թվականի նոյեմբերի 30-ին, Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում, որն այդ ժամանակ Խորհրդային Միության մաս էր կազմում։ Գորի փաստաբան Ռոբերտ Գարսոնը էլեկտրոնային փոստով հաստատել է, որ իր հաճախորդը ծնվել է Տաշքենդում։

Գորը նախկինում հրաժարվում էր ասել, թե որտեղ է ծնվել։ 2024 թվականի դեկտեմբերին Washington Post-ում Գորի մասին հրապարակված հոդվածում նշվում էր նրա ցածր հանրային հեղինակությունը՝ չնայած Թրամփի վարչակազմում «ազդեցիկ մարդ» դառնալուն, սակայն շրջանցվում էր նրա ծննդավայրի հարցը։ Նրան կոչում էին Մալթա կղզուց ներգաղթյալ։

Սերխիո Գորի մալթական ծագումը հետագայում հիշատակվել է այլ լրատվամիջոցներում, այդ թվում՝ հունիսին New York Post-ի հոդվածում, որը լայն ուշադրություն է գրավել: Գորը հրաժարվել էր թերթին բացահայտել իր ծննդավայրը՝ միայն ասելով, որ այն Ռուսաստանում չէ:

Գրառումները ցույց են տալիս, որ Գորը մանկության առնվազն հինգ տարիներն անցկացրել է Մալթայում: Նրա մայրը 1994 թվականին ստեղծել է մալթական ընկերություն՝ նշելով իր ազգությունը որպես իսրայելական: Ընկերության միջոցով նա տուն է ունեցել Կոսպիկուայում, որը հին ափամերձ քաղաք է՝ նավահանգստով:

2021 թվականին Գորն այդ տունը գնել է մոր ընկերությունից 255,000 եվրոյով (268,000 դոլար)՝ ըստ նոտարական վավերացված գույքի գրանցամատյանի, որը ներառում է նրա ծննդավայրը՝ Ուզբեկստանի մայրաքաղաքում։

Փաստաբան Ռոբերտ Գարսոնն ասել է, որ դա Գորի ընտանեկան տունն է եղել, որը պատկանել է նրա մորը, որը մահացել է։

«Կղզու հանդեպ իր սիրո և մանկության ուրախ հիշողությունների պատճառով Գորը որոշել է այն պահել ընտանիքի մոտ»,- նշել է Գարսոնը։

De La Salle քոլեջը՝ Վիտտորիոսա քաղաքի տղաների համար նախատեսված կաթոլիկ դպրոցը, հաստատել է, որ Սերխիո Գորոխովսկին այնտեղ ուսանել է 1996-1999 թվականներին։ Էլեկտրոնային նամակում դպրոցը նշել է Գորի ծննդյան ամսաթիվը, որը համընկնում է գույքի գրանցամատյանում նշված ծննդյան ամսաթվի հետ։

Ըստ հրապարակման՝ Գորը փոքր է եղել, երբ ընտանիքը գաղթել է ԱՄՆ, որտեղ նա քաղաքացիություն է ստացել։ Քաղաքականության մեջ ուղին նրան, ի վերջո, տարել է հանրապետական ​​սենատոր Ռենդ Փոլի մոտ աշխատանքի, ապա՝ Թրամփի ուղեծիր։

Սենատոր Փոլի հետ նա 2018 թվականին Մոսկվա է մեկնել, ուղևորությունը ֆինանսավորվել է Վաշինգտոնում գործող Cato Institute վերլուծական կենտրոնի կողմից։ Այցը բնութագրվել է որպես «փաստահավաք ուղևորություն՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ին վերաբերող հարցերը հետազոտելու, քննարկելու և ուսումնասիրելու համար»։

Գորը նաև դրանից մեկ տարի առաջ է եղել Մոսկվայում՝ ըստ Ռուսաստանի սահմանային արտահոսած գրառումների։ Նա Վաշինգտոնից Մոսկվա է թռել ռուսական պետական ​​ավիափոխադրող «Աէրոֆլոտ»-ով և հաջորդ օրը մեկնել Հռոմ։

Գարսոնը բացատրել է, որ Գորը «եռանդուն ճանապարհորդ է»։

«Դա տարանցիկ թռիչք էր և ոչնչի հետ կապ չունի։ Գորը որևէ հանդիպում չի ունեցել, և ցանկացած այլ ենթադրություն չարամիտ և զրպարտչական կլինի»,- նշել փաստաբանը։

OCCRP-ն գրում է, որ Գորը Փոլի գրասենյակի հեռացել է 2020 թվականին՝ ձախողված վերընտրության քարոզարշավի ընթացքում Թրամփի հաղթանակի ֆինանսական կոմիտեում որպես աշխատակազմի ղեկավար աշխատելու համար։ Նա նաև Դոնալդ Թրամփ կրտսերի հետ համատեղ հիմնադրել է պահպանողական հրատարակչական ընկերություն՝ Winning Team Publishing անունով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի