Ըստ ՔԿ-ի՝ նյութապես շահագրգռել են․ ինչու խուզարկվեց ՀԷՑ-ի գրասենյակն ու Կարապետյանի եղբորորդու տունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
Բոլորը

Թեև ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանն ԱԱԾ-ի մեկուսարանում անազատության մեջ է արդեն երեք շաբաթ, նրան փոխկապակցված անձինք և կազմակերպությունները շարունակում են մնալ իրավապահների ուշադրության կենտրոնում․ առավոտից խուզարկություններ էին ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում և Կարապետյանի եղբորորդու՝ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։

Նարեկ Կարապետյանն իր առանձնատնից դուրս եկավ գիրքը ձեռքին, արդեն իսկ նախապատրաստվելով, որ իրավապահների գործողություններին պետք է հետևի իր ձերբակալվելը։ Ասում է՝ չգիտի խուզարկության բուն պատճառը, սակայն կասկածներ ունի։

Կարապետյանի առանձնատան խուզարկությունը համեմատաբար կարճ տևեց, իսկ ՀԷՑ-ի գլխամասում քննչական գործողությունները ձգվեցին ավելի քան 5 ժամ։ Այդ ընթացքում ՀԷՑ-ի աշխատակիցներին շենք մտնել չէր թույլատրվում։ Գործարարի եղբորորդու խոսքով՝ եթե իր տանից առգրավվել է 2 գլխարկ, երեխաների նկարներով մեկ կրիչ և 4 «iPhone»-ի գումար, գլխամասից արդեն փաստաթղթեր են տարել։

Վաղ առավոտից իրավապահները համաժամանակյա խուզարկություններ էին իրականացնում 51 հասցեներում, Factor TV-ի տեղեկություններով՝ դրանց մեծ մասը «Տաշիր պիցցա»-ի տարբեր մասնաճյուղերն էին։ Քննչական կոմիտեն հաղորդում է՝ դրանք իրականացվել են մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձանց կողմից կեղծ հիմքեր ստեղծելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, 1-ի նկատմամբ որոշում է կայացվել ձերբակալելու մասին՝ դատարան ներկայացնելու նպատակով, 4 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում», ասվում է հաղորդագրությունում։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն ևս մեկ հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ խուզարկությունների մի մասը կապված են հաջակցություն Սամվել Կարապետյանի հուլիսի 4-ին կազմակերպված հավաքի մասնակցությանը նյութապես շահագրգռելու վարույթի հետ. «Շուրջ 2 տասնյակ հասցեներում իրականացված միաժամանակյա խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են նախաքննության համար նշանակություն ունեցող տարբեր իրեր ու առարկաներ, այդ թվում՝ գումարի վերաբերյալ նշումներով անվանացուցակներ, գումար: Ձեռք բերված փաստերի հիման վրա որոշում է կայացվել երեք անձի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում»։

Այդ երթի մեկնարկին իշխանական civic.am-ը ձայնագրություններ հրապարակեց, որտեղ լսվում է խոսակցություն, որում, ենթադրաբար, գումարով մարդկանց շահագրգռում են երթին մասնակցել։  

Փաշինյանն ավելի վաղ գրել էր, որ ցույցին մասնակցել պարտադրողները կդատվեն, ՀԷՑ տնօրենի պաշտոնակատարն էլ Factor TV-ին տված հարցազրույցի ժամանակ բացառել էր, որ նման բան կարող է լինել։

Սամվել Կարապետյանի շուրջ իրադարձությունները սրընթաց զարգացան հունիսի 17-ին News.am-ին տրված ընդամենը 1 րոպե 12 վայրկյան տևողությամբ հարցազրույցից հետո։

Ուշագրավ է, որ սկզբում լրատվամիջոցը տեքստային տարբերակում «մասնակցել» բառի փոխարեն «միջամտել» էր գրել, ինչից հետո անձամբ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումներով սկսեց անդրադառնալ Կարապետյանին։ Մեկ ժամ չանցած՝ իրավապահները գործարարի տանն էին։ Արդեն ավելի ուշ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածի հատկանիշներով Կարապետյանը ձերբակալվեց, ապա երկու ամսով կալանավորվեց։

Կարապետյանի հարցազրույցի հրապարակումից շատ չանցած Փաշինյանը ֆեյսբուքյան էջում բարձրաձայնեց Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի պետականացման թեման՝ նշելով, որ դա շատ արագ տեղի կունենա։ Ձերբակալության օրը Կարապետյանն այսպես արձագանքեց թեմայի վերաբերյալ հարցին։ 

ՔՊ-ն օրերս, առանց ընդդիմության մասնակցության, ԱԺ-ում երկու ընթերցումներով քվեարկեց օրենսդրական փոփոխությունների օգտին, որը միտված է ՀԷՑ-ը պետականացնելուն։ Եթե ընդդիմությունն այս գործընթացը որակում էր մասնավոր բիզնեսի խլում, վարչապետն ու թիմակիցները պատճառաբանում էին՝ ՀԷՑ-ը վերադարձվում է ժողովրդին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան