ՔՊ պատգամավորները ՌԴ-ում գրանցված հեռախոսահամարներից զանգեր, SMS-ներ են ստանում․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«ՔՊ պատգամավորներից շատերը ՌԴ-ում գրանցված անհայտ հեռախոսահամարներից պարբերաբար զանգեր, sms-ներ են ստանում, այս մասին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ տեղեկացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Ես մի 5 հոգի ունեմ էդպես, սովորաբար զանգում են գիշերը ժամը 04–05-ն ընկած հատվածում։ Էդ խոսակցությունների ժամանակ, օրինակ, պարզվեց, որ մեր հեռախոսահամարներն ու կոնտակտները «սրբազան» շարժմանը փոխանցելու գործառույթը վերապահված է եղել Իշխան Սաղաթելյանին, որը, փոխանակ գա, քննարկի տնտեսական, սոցիալական հարցեր, զբաղված է ուրիշ բաներով»,- նշեց Թունյանը։
Նշենք, որ ԱԺ-ն քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը։

Ավելի վաղ նիստում ելույթ ունեցավ Արթուր Սարգսյանը։ Նա հայտարարեց, որ ամեն ինչ որոշված է իրեն անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցում։

Ընդդիմադիր պատգամավորը հավելեց՝ պատրաստվում է 4 անչափահաս երեխաների, կնոջ հետ գնալ եկեղեցի, մոմ վառել և ինքնակամ ներկայանալ Քննչական կոմիտե։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան