Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը հարցում է ուղարկել մշակույթի նախարարին՝ Անիի Մայր տաճարը որպես մզկիթ վերաբացելու լուրերի առնչությամբ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության պատգամավոր Ջորջ Ասլանը խորհրդարանական հարցում է ներկայացրել Անիի Մայր տաճարը՝ պատմական հայկական եկեղեցին որպես մզկիթ վերաբացվելու մասին հաղորդագրությունների վերաբերյալ։ Ներկայացրած փաստաթղթում քրիստոնյա պատգամավորն ընդգծել է, որ Անիի Մայր տաճարը, որը հայտնի է նաև որպես Սուրբ Աստվածածին եկեղեցի, Թուրքիայում գտնվող հարյուրավոր պատմական վանքերից մեկն է, որոնք անտեսված են։ Նա ընդգծել է տաճարի կարևորությունը որպես համաշխարհային մշակութային ժառանգության մաս։

Անդրադառնալով վերջերս լրատվամիջոցներում հրապարակված նյութերին՝ Ասլանը մի քանի հարց է ուղղել Թուրքիայի  մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։

«Ճի՞շտ է, որ Անիի տաճարը վերականգնումից հետո բացվելու է որպես մզկիթ։ Եթե այո, ապա ո՞րն է այս որոշման արդարացումը»; «Այս պատմական կառույցի կրոնական ինքնությունը փոխելու և այն մզկիթի վերածելու որոշումը չի՞ հակասի Թուրքիայի բազմակրոն և բազմամշակութային բնույթին»; «Անիի տաճարը մզկիթի վերածելու որոշումը վերանայվելո՞ւ է՝ հաշվի առնելով դրա սկզբնական կրոնական և մշակութային ինքնությունը»; «Ձեր պաշտոնավարման ընթացքում ո՞ր եկեղեցիներն ու վանքերն են վերածվել մզկիթների։ Վերջին 20 տարվա ընթացքում քանի՞ եկեղեցի և վանք է վերածվել մզկիթների»,- հարցադրում է արել պատգամավորը։

Հիշեցնենք, որ օրերս թուրքական պետական Անադոլու գործակալությունը հրապարակել էր «Անիի «Նվաճված մզկիթը», որտեղ անցկացվել է Անատոլիայում առաջին ուրբաթօրյա աղոթքը, վերականգնվում է» վերնագրով հոդված։ Դրանում Անիի  տաճարը ներկայացվում էր  միայն որպես «Ֆեթհիյե (Նվաճման) մզկիթ», առանց նշելու դրա սկզբնական քրիստոնեական պատկանելությունը կամ Սուրբ Աստվածածին տաճարի անվանումը։

Նշվել էր նաև, որ վերականգնման աշխատանքների ավարտից հետո եկեղեցին որպես մզկիթ կրկին կբացվի այցելուների համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի