Լարված իրավիճակ ԱԺ-ում՝ Արթուր Սարգսյանի ելույթից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-ն քննարկում է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին  անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը։

Նիստում ելույթ ունեցավ Արթուր Սարգսյանը։ Նա հայտարարեց, որ ամեն ինչ որոշված է իրեն անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցով։ Ընդդիմադիր պատգամավորը հավելեց՝ պատրաստվում է 4  անչափահաս երեխաների, կնոջ հետ գնալ եկեցեցի, մոմ վառել և ինքնակամ ներկայանալ Քննչական կոմիտե։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Եթե ճիշտ եմ հասկանում՝ պարոն Սարգսյանը հրաժարվում է հարցերին պատասխանելուց: Հասկանալի որոշում է»:

Այդ ընթացքում դահլիճը լքող Արթուր Սարգսյանի և պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց, որը վերածվեց հրմշտոցի:

Աննա Վարդապետյանը երեկ տեղեկացրել էր, որ ըստ միջնորդագրում ներկայացված գաղտնալսումների՝ Արթուր Սարգսյանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Սրբազան պայքար» անունը ստացած շարժման և այլ համախոհների հետ քննարկում է կազմակերպչական, պատրաստակամ ցուցարարների հավաքագրելու հարցեր, որ իրենց պատկերացրած սցենարն իրագործեն: Ըստ միջնորդագրի՝ քննարկում են անկարգություններ, խուլիգանություններ՝ ճանապարհները փակելու, երթևեկությունը կաթվածահար անելու, քաոս ստեղծելու սցենար:

Ըստ  Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդության՝ պատգամավորը շարժման համախոհների միջոցով հավաքագրել է մարդկանց՝ հարվածային, այսինքն՝ ակտիվ գործողությունների խմբերում ընդգրկելու համար:

Հավելենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման ակտիվ մասնակիցներից է: Պայքարին միացել էր սկզբից՝ Տավուշից:

Հունիսի 26-ի առավոտյան հայտնի դարձավ, որ խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների,  ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

 

Մանրաամասները՝ տեսանյութում։

 

Մանյա Պողոսյան