ԵՄ-ն՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների նկատմամբ բռնության ու ձերբակալությունների մասին

Լուրեր

06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանի իշխանությունների կողմից ճնշումներն ակնհայտ են իրենց բոլոր դրսևորումներով՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ, այդ թվում՝ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի հարցում։ Այս մասին ադրբեջանական Report-ին Բրյուսելում հայտարարել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերը։

«Արդյունքը բռնությունն է, խոշտանգումներ և անմարդկային վերաբերմունք, որը հանգեցնում է մարդկանց մահվան»,- ասել է նա։

Պատասխանելով Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունների մասին հարցին, որոնց արդյունքում սպանվել և վիրավորվել են ադրբեջանցիներ, Հիփերը նշել է, որ Ռուսաստանի ուժայինների  կողմից էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ բռնության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդագրությունների վերաբերյալ մտահոգություններն ավելի վաղ հայտնել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն։ Նրա խոսքով՝ դա լիովին համընկնում է ԵՄ պաշտոնական դիրքորոշման հետ։

«Ես խորապես մտահոգված եմ Ռուսաստանում էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ բռնության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հաղորդումներից, որոնք հանգեցրել են մահվան դեպքերի»,- նշել էր Միխալկոն։

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվեցին ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձինք։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Եվս երեք մարդ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Բաքուն պահանջել է պատասխանատվության ենթարկել մեղավորներին, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «խիստ բողոք» է հայտնել Ռուսաստանի դեսպանին։

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից իր քաղաքացիների խոշտանգումների և սպանության փաստով։ Ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները սկսել են նաև ձերբակալել երկրում Ռուսաստանի քաղաքացիների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի