Արդյո՞ք ՀԷՑ-ը պետությունից բարձր վարկանիշ ունի

Լուրեր

10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
Բոլորը

«ՀԷՑ-ը պետությունից բարձր վարկանիշ ունեցող ընկերություն է»,- Factor TV-ի եթերում այսպիսի պնդում է արել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը` վկայակոչելով Moody’s միջազգային վարկանիշային գործակալությանը։

Ի՞նչ վարկանիշ ունի ՀԷՑ-ը և արդյո՞ք այն իսկապես բարձր է Հայաստան պետության վարկանիշից։

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը ՀԷՑ-ին առաջին անգամ վարկանիշ տրամադրել է 2020 թվականի հունվարի 30-ին՝ միանգամից տալով «Ba2»։ Հաջորդող 4 տարիներին վարկանիշը պահպանվել է և ունեցել է «կայուն» հեռանկար։ Այսինքն՝ կանխատեսվել է, որ վարկանիշը փոփոխման միտում չունի։ Վերջին անգամ Moody’s-ը ՀԷՑ-ի վարկանիշը գնահատել է 2025-ի հունիսի 20-ին՝ պահպանելով «Ba2» մակարդակը, սակայն արդեն հնարավոր իջեցման կանխատեսումով։

«Ba2»-ը ներդրումային աստիճանից մի փոքր ցածր վարկային վարկանիշ է, որ համարվում է ավելի սպեկուլյատիվ, սակայն այն բարձր է «Ba3» վարկանիշից։

«Կայուն» հեռանկարով «Ba3» վարկանիշ ունի Հայաստանի կառավարությունը՝ 2019 թվականից մինչ օրս։ Նման գնահատական պետությանը չի տրվում։ Այսինքն՝  ասել, թե «ՀԷՑ-ը պետությունից բարձր վարկանիշ ունի», սխալ է, պետք էր ասել՝ «ՀԷՑ-ը ՀՀ կառավարությունից բարձր վարկանիշ ունի»։ Տվյալ դեպքում Ղազինյանը նույնացրել է պետությունը կառավարության հետ։

Վարկանիշը Moody’s-ի կարծիքն է անհատական ​​պարտավորությունների վարկային որակի կամ թողարկողի ընդհանուր վարկունակության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ինչպես գրել էր Factor.am-ը, 2021 թվականին ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերը գրավադրվել են միջազգային ֆինանսական կազմակերպություններում՝ վարկային միջոցների ներգրավման նպատակով։

Ստացվում է՝ Moody’s-ի շնորհած ՀԷՑ-ի վարկանիշը բարձր է Հայաստանի կառավարության վարկանիշից, թեև 2025-ի տվյալով բացասական հեռանկար ունի։

 

Moody’s (Moody’s Investors Service)-ը միջազգային վարկանիշային գործակալություն է, որը Moody’s Corporation-ի դուստր ընկերությունն է: Moody’s-ը բանկերի, ընկերությունների, ապահովագրական ընկերությունների, հավատարմագրված կառավարիչների հիմնադրամների, տարածաշրջանային և տեղական վարչության, պետությունների, միջազգային միությունների պարտքային պարտավորությունների վարկանիշներ է շնորհում: Moody’s-ը նաև կառուցվածքային ֆինանսավորման վարկանիշներ է շնորհում:

 

Գայանե Խաչատրյան