Ռուս գործիչը գլխավոր դատախազին կոչ է արել ստուգել ադրբեջանական սփյուռքին և նրանց հետ կապված կառույցները

Լուրեր

06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
Բոլորը

«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, ՌԴ Պետդումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմել է երկրի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ խնդրելով ստուգել երկրում սփյուռքները և դրանց հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ Սիթի» շուկաները։ Փաստաթուղթը հայտնվել է ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ։

Այս պարագայում խոսքը ՌԴ-ում ադրբեջանական սփյուռքի մասին է, քանի որ «Սադովոդ» և «Ֆուդ Սիթի» շուկաները պատկանում են ադրբեջանցի միլիարդատերեր Գոդ Նիսանովին ու Զարախ Ալիևին։

«Խնդրում եմ Ձեզ անցկացնել Ռուսաստանի Դաշնության բոլոր սուբյեկտներում ադրբեջանական սփյուռքի և նրանց հետ կապված կառույցների գործունեության համապարփակ ստուգում, այդ թվում՝ գործող օրենսդրությանը համապատասխանության ստուգում նրանց պատկանող ձեռնարկություններում և կազմակերպություններում, այդ թվում՝ «Սադովոդ» (Մոսկվա), «Ֆուդ Սիթի» (Մոսկվա) առևտրի կենտրոնների գործունեության»,- ասվում է նամակում։

Փաստաթղթում նշվում է, որ խմբակցության պատգամավորները բազմիցս նշել են, որ սփյուռքի գործունեությունը սպառնում է պետության և նրա քաղաքացիների անվտանգությանը, հատուկ վտանգ են ներկայացնում կրկնակի քաղաքացիություն ունեցող անձանցից կազմված հանցավոր համայնքները, որոնք կարող են ազդել նման խմբերի վրա և օգտագործել դրանք իրենց օգտին՝ Ռուսաստանի Դաշնության շահերի վնաս հասցնելու համար։

Միրոնովը հիշեցրել է, որ այս տարվա հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբի անդամներ, որոնք կասկածվում են մի քանի սպանությունների մեջ, և նրանց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են, սակայն Ադրբեջանը հնարավոր է համարում միջամտել ՌԴ իրավապահ մարմինների գործողություններին և փորձում է ազդել քննության ընթացքի վրա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները վերջին օրերին սրվել են՝ այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էին ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձինք։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Եվս երեք մարդ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «խիստ բողոք» է հայտնել Ռուսաստանի դեսպանին։ Ի պատասխան՝ Բաքուն իր տարածքում ՌԴ քաղաքացիների ձերբակալություններ է իրականացրել։

Բացի այդ, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից ադրբեջանցիների խոշտանգումների և սպանության փաստով։ ՌԴ Քննչական կոմիտեն սպանության մեղադրանք է առաջադրել Եկատերինբուրգում ձերբակալված ադրբեջանցիներին։ Դատարանը մինչև հուլիսի 19-ը կալանավորել է ութ անձի՝ Այազ, Ակիֆ, Մազահիր, Բաքիր և Քամալ Սաֆարովներին, ինչպես նաև Ախլիման Գյանջիևին, Շահին Լալաևին և Ազիզ Աբասովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի