ԹԻ-ն դիմել է ԵԽԽՎ-ին` քննելու նաև Հայաստանի՝ փողերի լվացման միջազգային սխեմաներում ընդգրկված լինելու կասկածները

Լուրեր

15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
Բոլորը

2017թ. սեպտեմբերին տեղի ունեցավ բանկային հաշվառման փաստաթղթերի վերաբերյալ տեղեկության զանգվածային արտահոսք, ինչից պարզ դարձավ, որ 2012-2014թթ. Ադրբեջանի իշխող վերնախավը իր գործարկած հիմնադրամի միջոցով կաշառել էր ԵԽԽՎ որոշ պատվիրակների և ստեղծել էր փողերի լվացման միջազգային սխեմա, որը հայտնի է «ադրբեջանական լվացքատուն» անունով:

Փողերի լվացման միջազգային սխեմայի գոյությունը թույլատրած Եվրոպական ֆինանսական հաստատությունները և Ադրբեջանին գումարի դիմաց սատարած Եվրոպական քաղաքական գործիչները նույնպես մեղսակից են այս գործում:

Լվացքատան պատմության հրապարակումից հետո Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային շարժումը կոչ արեց ԵԽԽՎ-ին, որ Եվրախորհրդում ձայների գնման մեղադրանքի կապակցությամբ անկախ հետաքննություն ձեռնարկվի: ԹԻ-ն նաև հանրային քարոզարշավ ձեռնարկեց, որին մասնակից հարյուրավոր մարդիկ նամակներ հղեցին ԵԽԽՎ-ի իրենց պատվիրակություններին` նրանց հորդորելով նպաստել անկախ հետաքննությանը: Հետևելով մեղադրանքները հետաքննելու կոչերին՝ ԵԽԽՎ-ն ստեղծեց անկախ հետաքննչական մարմին, որը 2018թ. ապրիլին հրապարակեց իր հաշվետվությունը, որտեղ արձանագրված են վարքագծի կանոնների բազմաթիվ խախտումներ և կոռուպցիոն դրսևորումներ:

Հետաքննությունը նաև առաջ է բերել փաստեր և կասկածներ 8 այլ երկրների վերաբերյալ, որոնք են Հայաստանը, Ղազախստանը, Մակեդոնիան, Մոնակոն, Չեռնոգորիան, Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Ուկրաինան: Սահմանափակ ժամանակի և ռեսուրսների պատճառով այս նոր մեղադրանքների կապակցությամբ պատշաճ հետաքննություն չի իրականացվել:

Ս.թ. հունիսի 28-ին ԹԻ-ն դիմել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Լիլիան Մորի-Պասքիեին` հայցելով ընդլայնել Անկախ հետաքննչական մարմնի մանդատը` քննելու այս երկրների վերաբերյալ կասկածները:

Կից տես ԵԽԽՎ նախագահին ուղղված նամակը:

Խորհրդարանական վեհաժողովում կոռուպցիայի գործերով անկախ հետաքննչական մարմնի աշխատանքը պետք է շարունակվի

Հարգելի տիկին Լիլիան Մորի-Պասքիե,

Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ ընտրվելու առթիվ: Ողջունում ենք պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Ձեր ելույթում շեշտված այն միտքը, որ ԵԽԽՎ-ն պետք է ընդունի կոռուպցիայի դեմ պայքարի գործուն ռազմավարություն, և լիահույս ենք, որ Ձեր նախագահության ընթացքում այս կառույցը կվերականգնի իր պատիվն ու կջանա հասնել լիակատար թափանցիկության:

2017թ. Թրանսփարենսի Ինթերնեշնլն առաջին կազմակերպություններից էր, որ կոչ էր արել անկախ հետաքննություն իրականացնել 2013թ. հունվարին քաղաքական բանտարկյալների և Ադրբեջանի պատվիրակության անդամների վարքագծի առնչությամբ ԵԽԽՎ քվեարկության հանգամանքների վերաբերյալ: Ուրախ էինք տեսնել, որ ԵԽԽՎ-ն ստեղծեց բավականին ձեռնհաս և անկախ հետաքննչական մարմին` տրամադրելով բոլոր հասանելի և անհրաժեշտ միջոցները քննությունն արդյունավետ իրականացնելու համար:

Հատկապես ողջունելի ենք համարում անկախ հետաքննչական մարմնի հաշվետվությունը: ԵԽԽՎ ջանքերի շնորհիվ զգալիորեն փոխվել է իրողությունների ընթացքը, ինչի արդյունքն են կոռուպցիան իր իսկ շարքերից արմատախիլ անելու ուղղությամբ կատարվող նշանակալի քայլերը: Ինչպես ցույց է տալիս թիվ 2216 (2018) բանաձևը, ԵԽԽՎ-ն դեռևս բազմաթիվ քայլեր պետք է ձեռնարկի՝ պատշաճորեն հետամուտ լինելու հետաքննչական մարմնի բացահայտումներին և առաջարկություններին: Սույն նամակով կցանկանայինք ԵԽԽՎ ուշադրությունը հրավիրել երկու հանգամանքի վրա, որոնք ներառված չեն Անկախ հետաքննչական մարմնի առաջարկությունների մեջ:

ա) Հետաքննչական մարմինը հայտնել է, որ իրենց աշխատանքի ընթացքում կասկածելի գործելակերպի ու գործողությունների վերաբերյալ փաստեր ու մեղադրանքներ են բացահայտվել ԵԽԽՎ տարբեր երկրների առնչությամբ, սակայն իր մանդատի կազմակերպական, ժամանակավոր և գործառնական սահմանափակումների պատճառով այն չի կարողացել համապարփակ քննություն անցկացնել Ադրբեջանից բացի ութ այլ երկրների առնչությամբ ծագող մեղադրանքների նկատմամբ: Քանի դեռ ԵԽԽՎ-ն և իր անդամները շարունակում են մնալ լոբբինգի և ապօրինի ազդեցության ջանքերի թիրախներ՝ տարբեր երկրների վարկանիշը սրբագրելու ակնկալիքով, կարևոր է ունենալ անօրինական վարքագծի նախորդ բոլոր դեպքերի ամբողջական պատկերը: Հետևաբար, ԹԻ-ն հայցում է ԵԽԽՎ-ին ընդլայնել Անկախ հետաքննչական մարմնի մանդատը` քննելու այն մեղադրանքները, որոնց վերաբերյալ այն հնարավորություն չի ունեցել իրականացնել համապարփակ քննություն: Այդ երկրների թվում են Հայաստանը, Ղազախստանը, Մակեդոնիան, Մոնակոն, Չեռնոգորիան, Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Ուկրաինան:

բ) Անկախ հետաքննչական մարմինն օժտված չի եղել այլ հետաքննչական կառույցներին բնորոշ որոշ իրավասություններով, ինչպիսիք են տեղում ստուգումները, տարածքների խուզարկությունները, թվային փորձաքննությունները, ինչպես նաև չի ունեցել վկաների հարցաքննություն նախաձեռնելու միջոցներ: Որևէ հիմք չկա ենթադրելու, որ ԵԽԽՎ-ն կամ ԵԽ այլ մարմիններն ապագայում առավել ապահովագրված կլինեն կոռուպցիոն գործողությունների փորձերից: ԵԽԽՎ և ԵԽ օրինավորության համակարգի բարելավումը կարող է օգնել որոշ չափով կանխելու կոռուպցիան, սակայն կոնկրետ դեպքերում արդյունավետ իրավակիրարկման չդիմելու արդյունքում կազմակերպությունը կշարունակի մնալ վտանգի մեջ, բացի այդ կարող է հետագայում ևս բախվել նմանատիպ սկանդալների, քանի որ ոչինչ հետ չի պահում անօրեններին: ԹԻ-ն դիմում է ԵԽԽՎ-ին, որպեսզի վերջինս առաջարկություն ներկայացնի Նախարարների կոմիտեին՝ Եվրոպայի խորհրդի շրջանակում ստեղծելու մշտական, անկախ հետաքննչական մարմին, որն ապագայում կկարողանա քննել կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքները: ԹԻ-ն գիտակցում է այն մարտահրավերները, որոնք պայմանավորված են նման նախաձեռնության բարդությամբ, որն, ի լրումն այլ խնդիրների, կավելացնի ԵԽ բյուջեի բեռն արդեն իսկ առկա ֆինանսական դժվարությունների պայմաններում և կարող է ենթադրել Եվրոպայի խորհրդի կանոնադրությանը և Եվրոպայի խորհրդի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին ընդհանուր համաձայնագրին կից արձանագրության ընդունում: Նոր կառույց ստեղծելուն այլընտրանք կարող է հանդիսանալ որևէ ձևաչափի համագործակցությունը արդեն իսկ գոյություն ունեցող Անկախ հետաքննչական մարմնի, օրինակ` Եվրոպայի միության Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի (OLAF) հետ, որը փոքր-ինչ ավելի հեշտ ճանապարհ է հասնելու նրան, որ ԵԽ օրինավորության համակարգը համալրվի մշտապես գործող անկախ հետաքննչական մարմնով:

ԵԽԽՎ-ն և ԵԽ-ն չեն կարող իրենց թույլ տալ ևս մեկ անգամ կրելու այնպիսի վնաս, որը նրանց հասցվեց հետաքննչական մարմնի հաշվետվության մեջ նկարագրված ապօրինությունների հետևանքով: Ինչպես ցույց են տալիս Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն համաձայնագրերը՝ կանխարգելումը, բացահայտումը, քննությունը և մեղադրանքի ներկայացումը, յուրաքանչյուրն իր հերթին, արդյունավետ հակակոռուպցիոն համակարգի կարևոր բաղադրիչներ են: Այդուհանդերձ, այս պահին ԵԽ-ի օրինավորության համակարգից ամբողջովին բացակայում են քննության անցկացման բաղադրիչը և քննությանը հաջորդող մեղադրանքի ներկայացման համակարգը:

Սույն նամակով կցանկանայինք հիշեցնել, որ մեկ տարի առաջ ԳՐԵԿՈ-ն (Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը) հրապարակել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամների վարքագծի կանոնների իր գնահատականը, և ԵԽԽՎ-ն դեռևս պետք է ամբողջովին իրականացնի ԳՐԵԿՈ-ի հանձնարարականները: Խրախուսում ենք, որ ԵԽԽՎ-ն ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների իրականացմանը հետամուտ լինի առանց հետաձգման:

Շնորհակալություն ենք հայտնում վերոգրյալը հաշվի առնելու համար և պատրաստ ենք աջակցելու Եվրոպայի խորհրդի հեղինակության ու իշխանության վերականգնմանն ուղղված բոլոր ջանքերին:

Անկեղծորեն Ձեր`

Պատրիցիա Մորեյրա
ԹԻ գործադիր տնօրեն