Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի
Քաղաքականություն
15.10.2018 | 22:14Կառավարության հոկտեմբերի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված 5 հարցերից մեկը վերաբերում է Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:
Ըստ նախագծի՝ արտահերթը նախատեսվում է գումարել հոկտեմբերի 22-ին, ժամը 11։00-ին, իսկ երկրորդ օրը նիստը սկսել ժամը 18:30-ից:
Արտահերթ նիստի օրակարգում կառավարությունն առաջարկում է ներառել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը։