Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն Մուշավանում

Լուրեր

09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

38-ամյա տղամարդը վազանցի հետ կապված վիճաբանել է 37-ամյա տղամարդու հետ, սկսվել է ծեծկռտուք, ինչի ժամանակ էլ դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել տուժածին։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Հունիսի 22-ին` գիշերվա ժամը մեկին մոտ, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Հայտնել էին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշավան թաղամասում դանակահարված 37-ամյա տղամարդու:

Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել էր, որ մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ 38-ամյա տղամարդը վազանցի հետ կապված վիճաբանել է տուժած տղամարդու հետ, սկսվել է ծեծկռտուք, ինչի ժամանակ էլ 38-ամյա տղամարդն իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել Մուշավանի 37-ամյա բնակչին։

Հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել 38-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել սպանության փորձի հատկանիշներով։
Քրեական ոստիկանների հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 27-ին 38-ամյա մեղադրյալն ինքնակամ ներկայացել է Երևան քաղաքի վարչություն:

Նա ձերբակալվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում: