Միրզոյանն ու Արաղչին տարածաշրջանում վերջին զարգացումներն են քննարկել․ Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը

Լուրեր

10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
Բոլորը

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով տարածաշրջանում վերջին զարգացումները։ Իրանական կողմի հաղորդմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում վերջին զարգացումների, ինչպես նաև «Իրանի տարածքի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի իրականացրած ագրեսիայից հետո փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»։

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը բացատրելով՝ Իրանի գլխավոր դիվանագետը շեշտել է «միջազգային հանրության և ՄԱԿ-ի պատասխանատվությունը՝ պատասխանատվության ենթարկելու Միացյալ Նահանգներին և սիոնիստական ​​ռեժիմին Իրանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի, ինչպես նաև բոլոր միջազգային սկզբունքների և օրենքների խախտման համար»։

Արաղչին նաև շնորհակալություն է հայտնել Երևանին իր դիրքորոշման համար և բարձր գնահատել Հայաստանի կառավարության ջանքերն ու օգնությունը՝ երկրի դեմ պարտադրված 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանի քաղաքացիների հյուպատոսական հարցերը դյուրացնելու համար։

Ըստ իրանական կողմի՝ «Հայաստանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է իր դատապարտումը Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիայի համար և ողջունել ռազմական գործողությունների դադարեցումը, որը կհանգեցնի կայունության և տարածաշրջանում լարվածության նվազման»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի