Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում

Լուրեր

06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկներին, որոնք մեդալներով են վերադարձել Հունաստանի Հալկիդիկի շրջանում անցկացված Եվրոպայի գավաթի առաջնությունից: Մրցաշարն անցկացվել է Եվրոպայի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի (ETKF) նախաձեռնությամբ՝ ներգրավելով 12 երկրի մարզիկների։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 44 մեդալ են նվաճել, որոնցից 18-ը ոսկե, 11-ը՝ արծաթե, 15-ը՝ բրոնզե: Հայաստանի պատվիրակության կազմում 24 ներկայացուցիչ է ընդգրկվել, այդ թվում՝ մարզիկներ, մարզիչներ և թիմի պատասխանատու անդամներ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի ղեկավար խորհրդի անդամ Նարեկ Իսկանդարյանը:

Ողջունելով մեդալակիր մարզիկներին և նրանց մարզիչներին՝ Հասմիկ Ավագյանը շնորհակալություն է հայտնել մրցաշարում դրսևորած նվիրումի, բարձր արդյունքների և Հայաստանի պատիվը միջազգային ասպարեզում բարձր պահելու համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալը հատկապես կարևորել է հայկական ավանդական կարատեի կայուն զարգացումն ու այդ ուղղությամբ ներդրվող ջանքերը՝ բարձր գնահատելով մարտարվեստի մարզիչների դերակատարությունը երեխաների՝ որպես մարզիկ և անհատ ձևավորման ճանապարհին:

«Անգնահատելի է այն ներդրումը, որ ունենում եք երեխաների առողջ ապրելակերպի, դաստիարակության, բարոյական և կամային արժեքների ձևավորման գործում»,- դիմելով մարզիչներին՝ ասել է Հասմիկ Ավագյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև զրուցել է պատանի մարզիկների հետ Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում գրանցած արդյունքների, տպավորությունների և զգացողությունների մասին:

Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նշել՝ ավանդական կարատեն մեր երկրում ամուր հիմքերի վրա է, ինչի արդյունքում Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում հայ մարզիկները տպավորիչ արդյունքներ են գրանցել:

6-7 տարեկանների խմբում Հայաստանի ներկայացուցիչ Վարդան Իսկանդարյանը ոսկե մեդալ է նվաճել անհատական կատա և կիհոն մարզաձևերում, իսկ անհատական կումիտե մրցաձևում դարձել է արծաթե մեդալակիր: Նույն տարիքային խմբում Էդուարդ Մանասյանը բրոնզե մեդալ է նվաճել անհատական կատա, անհատական կումիտե և կիհոն մարզաձևերում: 8-9 տարեկանների խմբում Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալներ է նվաճել անհատական կատա և կիհոն մրցաձևերում, անհատական կումիտե և թիմային կատա մրցաձևերում դարձել է բրոնզե, իսկ թիմային կումիտե մրցաձևում՝ արծաթե մեդալակիր: Նույն տարիքային խմբում Դավիթ Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել անհատական կատա և կիհոն մրցաձևերում, անհատական կումիտե մրցաձևում դարձել է բրոնզե, իսկ թիմային կումիտե մրցաձևում՝ արծաթե մեդալ:

8-9 տարեկանների խմբում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարդան Աբովյանն անհատական կատա և անհատական կումիտե մրցաձևերում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ անհատական կատա մրցաձևում՝ բրոնզե:

10-11 տարեկանների խմբում Ալեքս Մուրադյանը 5 ոսկե մեդալ է նվաճել անհատական կատա, անհատական կումիտե, կիհոն, թիմային կատա և թիմային կումիտե մրցաձևերում: Նույն տարիքային խմբում Հովհաննես Զարգարյանն արծաթե մեդալներ է նվաճել անհատական կատա, անհատական կումիտե, կիհոն և թիմային կումիտե մրցաձևերում, իսկ թիմային կատա մրցաձևում դարձել է բրոնզե մեդալակիր: 10-11 տարեկանների խմբում Տիգրան Հարությունյանը բրոնզե մեդալներ է նվաճել անհատական կատա, անհատական կումիտե և կիհոն մրցաձևերում, իսկ թիմային կումիտե մրցաձևում դարձել է ոսկե մեդալակիր: Նույն տարիքային խմբում Դավիթ Հարությունյանն անհատական կատա, անհատական կումիտե, թիմային կատա մրցաձևերում նվաճել է բրոնզե, իսկ թիմային կումիտեի մրցաձևում՝ արծաթե մեդալ:

12-13 տարեկանների խմբում Մարկ Սուքիասյանը հաղթող է ճանաչվել թիմային կատա և թիմային կումիտե մրցաձևերում, իսկ անհատական կատա մրցաձևում նվաճել է բրոնզե մեդալ: Նույն տարիքային խմբում Հովհաննես Ե​ղիազարյանը ոսկե մեդալներ է նվաճել կիհոն, թիմային կատա և թիմային կումիտե մրցաձևերում:

16-17 տարեկանների խմբում Վահե Հովհաննիսյանն առաջին տեղն է զբաղեցրել անհատական Կո-Գո կումիտե մրցաձևում, իսկ անհատական շոբու իպպոն կումիտե մրցաձևում նվաճել է արծաթե մեդալ:

Եվրոպայի գավաթի խաղարկության արդյունքներով ձևավորվել է Հայաստանի հավաքականը, որը հոկտեմբերի 20-26-ը Սերբիայում մասնակցելու է Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի ղեկավար խորհրդի անդամ Նարեկ Իսկանդարյանի խոսքով՝ Երևանում և ՀՀ մարզերում մինչև 2500 պատանիներ են զբաղվում այս մարզաձևով: