Ստամբուլում բախումներ են տեղի ունեցել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարի պատճառով. երգիծական ամսագրի աշխատակիցներ են ձերբակալվել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ստամբուլում բախումներ տեղի են ունեցել, ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել զայրացած ամբոխին ցրելու համար այն բանից հետո, երբ երգիծական ամսագիրը Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարն է հրապարակել, գրում է Turkish Minute-ը։

Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ստամբուլի գլխավոր դատախազը հրամայել է ձերբակալել  LeMan ամսագրի խմբագիրներին՝ «կրոնական արժեքները հրապարակայնորեն վիրավորող» ծաղրանկար հրապարակելու մեղադրանքով։

«Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել LeMan ամսագրի 2025 թվականի հունիսի 26-ի համարում հրապարակված կրոնական արժեքները հրապարակայնորեն վիրավորող ծաղրանկարի հրապարակման վերաբերյալ, ձերբակալության օրդերներ են տրվել ներգրավված անձանց համար»,- հայտնել է դատախազությունը։

Սոցիալական ցանցերում հրապարակված սև-սպիտակ լուսանկարում պատկերված են երկու կերպարներ, որոնք սավառնում են ռմբակոծության տակ գտնվող քաղաքի երկնքում։

«Բարի օր, ես Մուհամմեդն եմ»,- ասում է մեկը՝ ձեռք սեղմելով մյուսի հետ, որը պատասխանում է. «Բարի օր, ես Մուսան եմ»։

Ամսագրի գլխավոր խմբագիր Թունջայ Աքգյունը Փարիզից հեռախոսով AFP-ին ասել է, որ պատկերը սխալ է մեկնաբանվել և «Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը չէ»։

«Այս աշխատանքում Իսրայելի ռմբակոծությունների ժամանակ զոհված մուսուլմանի անունը հորինված է որպես Մուհամմեդ։ Իսլամական աշխարհում ավելի քան 200 միլիոն մարդ կոչվում է Մուհամմեդ»,- ասել է նա՝ հավելելով, որ դա «ոչ մի կապ չունի Մուհամմադ մարգարեի հետ»։

«Մենք երբեք նման ռիսկի չէինք դիմի»,- ընդգծել է նա։

Լուրը տարածվելուն պես մի ​​քանի տասնյակ զայրացած ցուցարարներ հարձակվել են Ստամբուլի կենտրոնում գտնվող բարի վրա, ուր հաճախ են լինում LeMan-ի աշխատակիցները։ Սա բախումներ է առաջացրել ոստիկանության հետ: X-ում մի քանի գրառումներում Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան նշել է, որ ոստիկանությունը ձերբակալել է «այս նողկալի նկարի» համար պատասխանատու ծաղրանկարչին՝ ամսագրի գլխավոր խմբագրին, գրաֆիկական դիզայներին և ընկերության մենեջերին։ Ոստիկանությունը նաև գրավել է ամսագրի գրասենյակները Իսթիքլալ պողոտայում, ձերբակալության օրդերներ են տրվել ամսագրի մի քանի այլ ղեկավարների համար, հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի օգնական Ֆահրեթթին Ալթունը։

X-ում մի շարք գրառումներում LeMan-ը պաշտպանել է ծաղրանկարը՝ նշելով, որ այն դիտավորյալ սխալ է մեկնաբանվել՝ սադրանք առաջացնելու համար։

«Ծաղրանկարիչը ցանկացել է պատկերել ճնշված մուսուլման ժողովրդի արդարությունը՝ պատկերելով Իսրայելի կողմից սպանված մուսուլմանի, նա երբեք մտադիր չի եղել նսեմացնել կրոնական արժեքները»,- ասվում է խմբագրության հաղորդագրության մեջ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել LeMan երգիծական ամսագրի ծաղրանկարը՝ այն անվանելով «անպատշաճ սադրանք» և «բացահայտ հրահրում», որը քողարկված էր հումորի ներքո։

Երեքշաբթի X-ում արված գրառման մեջ Էրդողանը նշել է, որ ծաղրանկարն ատելության խոսք է, և որ իրավապահ ու դատական ​​մարմիններն արդեն հետաքննություններ են սկսել:

«Նման անամոթությամբ գործողները պատասխանատվության կենթարկվեն դատարանում։ Մենք ուշադիր կհետևենք այս գործընթացին»,- հայտարարել է Էրդողանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի