ՀՀ-ն պետք է կարողանա տղամարդավարի մի բան ասել․ Մանվել Սարգսյանը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մասին

Լուրեր

12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի նոր ղեկավարությունը «կհասկանա Ադրբեջանի գրավյալ տարածքներից զորքերը հանելու անհրաժեշտությունը»:

Factor.am-ի հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանն, անդրադառնալով այդ հայտարարությանը, նշեց․ «ՀՀ իշխանություններին՝ խելքները գլուխները հավաքելու մասին կոչեր Ադրբեջանը բազմիցս է արել և անում, և հերթական անգամ առիթը բաց չթողեց նման մի հայտարարություն անելու համար։ Ադրբեջանը նույն երգն է երգում՝ ինչ-որ տերմիններ օգտագործելով և իր իրավունքների մասին խոսելով»։

Անդրադառնալով հայտարարության երկրորդ հատվածին, ըստ որի, Հայաստանը պետք է վերջ դնի միջազգային հանրությանը ստելու իր ապարդյուն քայլերին, իրականացնի ՄԱԿ-ի Անվտանգության համապատասխան բանաձևերով և Հելսինկյան եզրափակիչ ակտով ստանձնած պարտավորությունները, Մանվել Սարգսյանն ասաց․ «Ադրբեջանը ամեն կերպ փորձում է այդ երկու բանաձևերը մեջտեղ բերել, քանի որ Մինսկի խմբի գործունեության ընթացքում այդ բանաձևերին անդրադարձ չի կատարվում, ուստի Ադրբեջանը դրանք է փորձում դարձնել բանակցությունների կենտրոն։ Ապրիլյան պատերազմից հետո ամբողջ աշխարհն ասաց, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման իրավական հիմքը 1994-1995 թվականների զինադադարի պայմանագրերն են, իսկ դա Ադրբեջանի համար ձեռնտու չէ նախևառաջ այն պատճառով, որ նա խախտել է պայմանագրով ստանձնած պարտականությունները»։

Հարցին՝ այս հայտարարությանն ինչպես պետք է արձագանքի ՀՀ ԱԳՆ-ն, Մանվել Սարգսյանը պատասխանեց․ «Պետք է կարողանան տղամարդավարի մի բան ասել»։

Քաղաքագետը խոսեց նաև օրերս ՌԴ պաշպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցնելու խոստման մասին և շեշտեց՝ դա կապված է ամերիկյան ազդեցության մեծացման հետ։

«ԱՄՆ-ի գերակտիվությունը վախեցրեց Ռուսաստանին։ Տեսեք՝ հիմա էլ սպասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Բոլթոնի այցը տարածաշրջան, դե դա էլ նրանց կողմից գնահատվում է որպես ամերիկյան ազդեցության մեծացում Կովկասում։ Ռուսաստանն էլ ստիպված է նման հայտարարություններով ցույց տալ, թե ինքն է այստեղ հարց լուծողն ու կողմերին հաշտեցնողը»,-նշեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար՝ շեշտելով, որ հաշտեցման մասին իմաստ չունի խոսել այն ժամանակ, երբ երկու կողմերի պահանջներն իրարից տարբեր են։

Աղավնի Սուքիասյան