Ուզում եք ՀՀ-ն դարձնել «Հուսահատության Գազել», հետո՝ պայթեցնել․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Լուրեր

05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Պարո՛ն Մինասյան, ասում եք՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չի և քաղաքացուն եք պաշտպանում․ հիշեցնեմ, որ Դուք և Ձեր քաղաքական թիմակից Բագրատ Գալստանյանն այդ քաղաքացիներին անվանում եք «խորը անասուն»: Երբ այդ մարդկանց այդ նույն ավտոբուսների մեջ պատրաստվում էիք հրկիզել, հիմա այդ ավտոբուսներում նրանց չվճարածների համար նախատեսվող տուգանքի քննադատությամբ եք այստեղ զբաղված»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին՝ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը: Իշխող ուժի ներկայացուցիչի խոսքով՝ նախագիծն այն մասին է, որ չվճարող քաղաքացին կարող է տուգանվել:

«Այս նախագիծը խրախուսում է օրինապաշտությունը և նախատեսում է տուգանք օրինախախտման համար, և սա մեր հայեցակարգային քաղաքականությունն է, որովհետև այսպիսին պետք է լինեն մեր հասարակական հարաբերությունները։ Իհարկե, դուք ուզում եք Հայաստանը դարձնել մի «Հուսահատության Գազել», հետո պայթեցնել այն»,- հայտարարեց Կոնջորյանը։

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է նախագիծ, համաձայն որի՝ վարչական պատասխանատվություն կսահմանվի տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան