Զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող զորակոչիկը դատարանի որոշմամբ համալիր փորձաքննության կենթարկվի. ՀՔԱՎ

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող զորակոչիկ Ա. Դ.-ի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանի միջնորդությունն ու Ա. Դ.-ի նկատմամբ դատաբժշկական ու ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացրել:

Ա. Դ.-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 2016 թ. սեպտեմբերին այն բանից հետո, երբ վերջինս, ունենալով առողջական խնդիրներ, զինծառայությանը պիտանի է ճանաչվել, և համաձայն չլինելով Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության հետ, զինծառայության չի մեկնել:

Նրա պաշտպան Ս. Սողոմոնյանը դատաբժշկական ու ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության մեջ նշել է, որ նախաքննության ընթացքում  վարույթն իրականացնող մարմնի ձեռք բերած ապացույցները թերի են և բավարար չեն հիմնավորելու համար, որ Ա. Դ.-ն առանց օրինական հիմքերի խուսափել է զինծառայությունից:

Նա վկայակոչել է Ա. Դ.-ի՝ դատաքննության ընթացքում տված ցուցմունքը, որով վերջինս հաստատել է, որ ոչ թե հրաժարվում է զինծառայության մեկնելուց, այլ համաձայն չէ ԿԲՀ եզրակացությանը, որով զինծառայությանը պիտանի է ճանաչվե