Անգոլայի նախագահը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել ադամանդագործության ոլորտում փոխգործակցության խթանմանը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսպանիայում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը Անգոլայի նախագահ Ժոաո Լորենսոն պատրաստակամություն է հայտնել մասնավորապես ադամանդագործության ոլորտում փոխգործակցության խթանմանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման ուղիներն ու հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, ադամանդագործության և հարակից ոլորտներում առկա փոխգործակցության ներուժի բացահայտման և իրագործման հարցերին։

Անգոլայի նախագահն իր խոսքում պատրաստակամություն է հայտնել մասնավորապես ադամանդագործության ոլորտում փոխգործակցության խթանմանը, նկատի ունենալով նաև այն, որ Հայաստանն այս բնագավառում ունի ձևավորված ավանդույթներ, որոնք զարգացման մեծ ներուժ ունեն։

Առանձնահատուկ ընդգծվել է նաև Անգոլայում Թումո կենտրոն հիմնելու նախաձեռնության կարևորությունը՝ դիտարկելով այն որպես արդյունավետ քայլ ոլորտային համագործակցության խորացման ուղղությամբ։

Կողմերը նաև շեշտել են միջգերատեսչական խորհրդակցությունների խթանման անհրաժեշտությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու ծրագրային համագործակցության համակարգման արդյունավետ մեխանիզմ»,- ասված է հաղորդագրությունում։