Փաշինյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր
Քաղաքականություն
30.06.2025 | 20:21
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգային հարցեր, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: