Երևանի քաղաքապետարանը փորձնական գործարկում է Y.E.S. համակարգը՝ էլեկտրոնային ծանուցումների հարթակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Համայնքային ծառայությունների միասնական հարթակը՝ «Y.E.S»-ն այսօրվանից փորձնական կգործարկվի։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սարգիս Մանուկյանը։

«Այս հարթակը համախմբում է Երևանի քաղաքապետարանի և իր ենթակառուցվածքների միջոցով տրամադրվող բոլոր ծառայությունները՝ մեկ պատուհանի սկզբունքով։ Սրա գերնպատակը առավել հարմար ծառայություններ հասցնելն է։ Հարթակից օգտվելը շատ պարզ է, ընդամենը մեկ գրանցումով քաղաքացին կարողանալու է օգտվել քաղաքային ծառայություններից, տեսնել իր պարտավորությունները, վճարել դրանց համար և օգտվել»,- ասաց Մանուկյանը՝ իր օրինակով ցույց տալով, թե ինչպես է աշխատում ծրագիրը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ հարթակի հետագա զարգացումը ենթադրում է ունենալ հավելվածներ և ցանկալի կլինի, որ մինչև տարվա վերջ հարթակը հասանելի լիներ նաև հավելվածներում։ Նա հանձնարարեց առաջիկա մեկ շաբաթում արձանագրել բոլոր խնդիրները։

Համակարգում հնարավոր կլինի մուտք գործել դեմքի նույնականացմամբ, ինչպես նաև նույնականացման քարտով և Mobile ID-ով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան