ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Իրանի կողմից միջուկային զենքի մշակման որևէ նշան չեն հայտնաբերել․ Գրոսսի

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի մասնագետները որևէ նշան չեն հայտնաբերել, որը կփաստեր, որ Իրանի միջուկային ծրագիրը նպատակաուղղված է եղել միջուկային զենք ստեղծելուն, սակայն դրա մասին ամբողջական տեղեկատվություն առկա չէ։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Մենք չտեսանք, որ ծրագիրը նպատակաուղղված էր դրան, բայց միևնույն ժամանակ նրանք [իրանյան իշխանությունները] չպատասխանեցին տրված շատ-շատ կարևոր հարցերից մի քանիսին», – նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կա՞ն նշաններ, որ Թեհրանը պլանավորում է միջուկային զենք ստեղծել։

Գրոսսիի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները «միշտ շատ անկեղծորեն են գնահատել իրավիճակը» Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ «Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ շատերն էին ասում. «Դուք պետք է ձեր զեկույցում ասեք, որ նրանք [Իրանը] ունեն միջուկային զենք կամ շատ մոտ են միջուկային զենք ունենալուն»։ Իսկ  մենք դա չարեցինք», – հավելելով՝ «Մենք  դա պարզապես չարեցինք, որովհետև չտեսանք»։

Գրոսսիի խոսքով՝ գործակալության տեսուչները «ուրանի մասնիկներ էին հայտնաբերում Իրանի որոշ վայրերում, որոնք  հայտարարագրված վայրեր չէին»։ «Եվ մենք տարիներ շարունակ հարցնում էինք, թե ինչո՞ւ էինք մենք ուրանի մասնիկներ գտնում այս վայրերում ու հավաստի պատասխաններ չէինք ստանում», – ասել է  նա։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին CNN-ը հաղորդել էր՝ ԱՄՆ հետախուզական համայնքը կարծում է, որ Իրանի վրա հարվածները չեն ոչնչացրել Թեհրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները։ ԱՄՆ հետախուզական նախնական գնահատականի համաձայն՝ հարձակումը, հավանաբար, Թեհրանի կողմից միջուկային ռումբի ձեռքբերումը հետաձգել է միայն մի քանի ամսով։ Այս եզրակացությունները պատրաստվել են ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության կողմից։

Իսկ հունիսի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզական նոր տվյալներին, վստահություն էին հայտնել, որ Իրանի Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտները, որոնց ԱՄՆ-ը հարվածել էր հունիսի 22-ի գիշերը, արդյունավետորեն ջնջվել են երկրի երեսից։ Բացի այդ, Սպիտակ տունը վստահեցրել էր, որ Վաշինգտոնին հասանելի տեղեկատվության համաձայն, Իրանը չի կարողացել նախապես դուրս բերել միջուկային նյութերը այդ համալիրներից։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի