ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիա
Քաղաքականություն
29.06.2025 | 19:20
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունենալու Սևիլիայում․ հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նշվում է, որ համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով:
«Այցի շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ։
Նախատեսվում է նաև հանդիպում Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- ասված է հաղորդագրությունում։