Վլադիմիր Զելենսկին Ազատության շքանշանով պարգևատրել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Լեհաստանի նախագահը շաբաթ առավոտյան անակնկալ այցով ժամանել է Կիև։ Վլադիմիր Զելենսկին նրան պարգևատրել է Ազատության շքանշանով՝ «Ուկրաինա-լեհական միջազգային համագործակցության ամրապնդման գործում ցուցաբերած բացառիկ անհատական վաստակի համար», հայտնում են լրատվամիջոցները։

Լեհաստանի նախագահի գրասենյակը սոցիալական ցանցերում հայտնել է, որ Անջեյ Դուդան ժամանել է Կիև շաբաթ առավոտյան՝ չհայտարարված այցով։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան պարզաբանել է, որ այցի օրակարգում ներառված է հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ և մասնակցություն Ուկրաինայի Սահմանադրության օրվա տոնակատարությանը։

«Նախագահ Դուդան Ուկրաինայի կողքին է եղել ռուսական լայնածավալ ագրեսիայի ամենածանր պահերին», – գրել է Սիբիգան X-ում՝ Դուդային նկարագրելով որպես «Ուկրաինայի իսկական բարեկամ»։

«Մենք երախտապարտ ենք նրան և լեհ ժողովրդին, ովքեր իսկական համերաշխություն ցուցաբերեցին Ուկրաինայի հանդեպ», – ավելացրել է ուկրաինական դիվանագիտության ղեկավարը։

Լեհաստանի ՆԳՆ-ն X հարթակում այսպես է արձագանքել իրադարձությանը. «Մենք համերաշխություն ենք հայտնում Ուկրաինային՝ հատկապես նրա ազատության և անկախության հերոսական պայքարի պայմաններում։ Մաղթում ենք, որ այն ժողովրդավարական արժեքները, որոնք դրված են Ուկրաինայի սահմանադրության հիմքում, հնարավորինս շուտ վերականգնվեն օկուպացված ուկրաինական տարածքներում»։

Սա Դուդայի առաջին այցը չէ Կիև՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից ի վեր։ 2022 թվականի ներխուժման նախօրեին նա Բալթյան երկրների նախագահների հետ այցելել էր Ուկրաինա, ինչպես նաև 2023 թվականի օգոստոսին՝ երկրի անկախության 33-րդ տարեդարձի տոնակատարությանը մասնակցելու։

Օգոստոսին ավարտվում է Անջեյ Դուդայի երկրորդ նախագահական ժամկետը։ Նորընտիր նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է, որ պատրաստ է շարունակել աջակցել Ուկրաինայի պաշտպանությանը, սակայն դեմ է Կիևի անդամակցությանը արևմտյան դաշինքներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին։