Դատախազությությունն ու ԱԱԾ-ն անցած տարի պնդում էին, որ հանցակազմ չկա. Իոաննիսյանը՝ Աջապահյանի հայտարարության մասին
Քաղաքականություն
27.06.2025 | 22:17
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի` ռազմական հեղաշրջման կոչի դեպքով հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել դեռ անցած տարի, ընդգծելով, որ այն ժամանակ մերժել էին` պնդելով, որ հանցակազմ չկա։
«Դատախազությությունն ու ԱԱԾ-ն անցյալ տարի պնդում էին, որ Աջապահյանի հարցազրույցում չկա այնպիսի «գործողություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ ՔՕ նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի` ռազմական հեղաշրջման կոչի դեպքով հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ենք դեռ անցած տարի։ Այն ժամանակ մեզ մերժեցին` պնդելով, որ հանցակազմ չկա։ Հիմա ասում են, որ հանցակազմ կա։
Դատաիրավական մարմինների անկախության այս մակարդակով հեռու չենք գնա։


Իսկ Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է լիներ այն ժամանակ, երբ ինքն արել էր այդ արարքը, ոչ թե հիմա, երբ իշխանությունն ընկել է որոշ եկեղեցականների հետևից։
Հ.Գ. Աջապահյանի պաշպաններին կփոխանցենք այս փաստաթղթերը, թող օգտագործեն` հետապնդման մեջ քաղաքական մոտիվների առկայությունը հիմնավորելու համար։
Հ.Հ.Գ. Կապ չունի, թե ես ում ոնց եմ վերաբերվում, ճշմատությունը պետք է ասվի»,- գրել է նա։


Հիշեցնենք՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը: