Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը պառակտման առաջ է կանգնած

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստամբուլի բանտարկված քաղաքապետ և ընդդիմադիր նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն մեղադրել է Ժողովրդահանրապետական կուսակցության՝ CHP-ի նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին դավաճանության մեջ, քանի որ դատարանի սպասվող որոշումը սպառնում է տապալել կուսակցության ղեկավարությունը։ Այս մասին ասվում է Turkish Minute-ի անդրադարձում։

CHP-ի  հնարավոր պառակտումը մտավախություններ է առաջացնում, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմությունը կարող է կորցնել իր համախմբվածությունը և իր ամենահայտնի գործչի ամուր աջակցությունը, ինչը հնարավոր է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար ճանապարհ կհարթի իր ամենաուժեղ քաղաքական մրցակցին անտեսելու համար։

Արձագանքելով Քըլըչդարօղլուի վերջին հայտարարություններին, որոնցում նա ենթադրում էր, որ նա կարող է վերադառնալ ղեկավար պաշտոնին, եթե դատարանը չեղյալ հայտարարի CHP-ի ներկայիս նախագահ Օզգյուր Օզելի ընտրությունը, Իմամօղլուն ասել է. «Ես մեծ դավաճանության զգացում ունեմ։ Ես չեմ կարող հանդուրժել այս խոսքերը։ Դրանք խորապես վիրավորել են ինձ, և ես աննկարագրելիորեն վատ եմ զգում»։

Իմամօղլուի խոսքերը, որոնք նրա փաստաբանների միջոցով փոխանցվել են Halk TV-ի լրագրող Իսմայիլ Սայմազին, հնչել են այն բանից հետո, երբ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ դատարանի որոշումը մերժելը իրավական առումով անիմաստ կլինի և զգուշացրել է, որ նախագահի պաշտոնը չեղյալ համարելու դեպքում նրա հրաժարումը կարող է հանգեցնել պետության կողմից հոգաբարձուի նշանակմանը։

«Ավելի լավ կլինե՞ր, եթե հոգաբարձու նշանակվեր», – հարցրել էր Քըլըչդարօղլուն հարցազրույցի ժամանակ։

Երկար գրավոր պատասխանում Իմամօղլուն ասել է, որ Քըլըչդարօղլուն դեմ է արտահայտվել իրեն և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող այլ անձանց աջակցող հանրահավաքներին և հանրային ցույցերին։ «Մենք պաշարման մեջ ենք», – ասել է Իմամօղլուն՝ հավելելով

«Մեր քաղաքապետերը, մեր կուսակցության նախագահի թեկնածուները, մեր հարգված բյուրոկրատները՝ մեզանից շատերը պատժվում են առանց դատավարության։ Հիմա լռելու կամ խոսքերը ճնշելու ժամանակը չէ։ Այս պայքարում իմ ամենամեծ գործընկերը պարոն Քեմալն էր [Քըլըչդարօղլուն]։ Ահա թե ինչու նրա հայտարարությունները ինձ խորապես ցնցեցին»։

Նա նկարագրել է Քըլըչդարօղլուի հետ բանտում ունեցած իր նախկին հանդիպումը, որի ընթացքում նախկին նախագահը, իբր, հաստատել է 2023 թվականին կուսակցության ներսում տեղի ունեցած քվեարկության օրինականությունը, որը նրան զրկել է պաշտոնից, և համաձայնել է հրապարակային ուղերձ հղել կուսակցությանը աջակցելու համար: Իմամօղլուն ասել է, որ անձամբ է նպաստել Քըլըչդարօղլուին և Օզելին միավորելու ջանքերին, բայց «խորապես հիասթափվել է», երբ Քըլըչդարօղլուն ավելի ուշ հայտարարել է, որ կսպասի դատարանի որոշմանը, նախքան ներգրավվելը:

«Ես ծառայել եմ այս կուսակցությանը 16 տարի։ Եթե ես այսօր բանտում եմ, դա այն պատճառով է, որ ես եղել եմ CHP-ի անդամ և կանգնած եմ եղել Քեմալի կողքին ժողովրդավարության համար պայքարում: Եթե այս գործը հանգեցնի մեր կոնգրեսի չեղարկմանը, այն դրանով չի ավարտվի: Սա կլինի ավելի լայն հարձակման սկիզբ, որի նպատակն է ապահովել, որ իշխող կուսակցությունը երբեք այլևս չպարտվի ընտրություններում»,-ասել է Իմամօղլուն։

Ներքին լարվածությունը լայն տարածում գտավ այն բանից հետո, երբ CHP-ի 10 պատգամավոր հանդես եկան Քըլըչդարօղլուին աջակցելու հայտարարություններով՝ մերժելով նախկին նախագահ նկատմամբ  քննադատությունը և մեղադրողներին զրպարտության և անհավատարմության մեջ մեղադրելով։ Պատգամավորների թվում են Մահիր Փոլաթը, Սևդա Էրդան Քըլըչը, Ռըֆաթ Նալբանթօղլուն, Դենիզ Դեմիրը, Ալի Օզթունչը, Գամզե Աքքուշ Իլգեզդին, Հասան Օզթյուրքմենը, Հասան Ուլդըրըզընը, Օրհան  Սարըբալը, Հասան Չաքըրը, Հուսեյն Յըլդըզը։

Օրենսդիրներից շատերը գովաբանել են  Քըլըչդարօղլուի ժառանգությունը և նրա դեմ ուղղված հարձակումները որակել որպես CHP-ի ինքնության դեմ ուղղված հարձակումներ: Մյուսները առաջարկել են  համակարգված ջանքեր նախկին առաջնորդին խաթարելու համար՝ զգուշացնելով, որ կուսակցական միասնությունը չի կարող կառուցվել «անցյալը ժխտելով» կամ «քաղաքական ամբիցիաներին հանձնվելով»:

Միևնույն ժամանակ, Օզելը և նրա դաշնակիցները շարունակում են մերժել դատական ​​​​համակարգի կողմից պարտադրված ցանկացած ղեկավարության փոփոխություն: «Ոչ ոք, ով չի ընտրվել համագումարում, չի կարող ղեկավարել CHP-ն։ «Մենք չպետք է ընկնենք իշխող կուսակցության թակարդը»,-ասել էր Օզելը։

Անկարայի դատարանը գործի հաջորդ լսումը կանցկացնի հունիսի 30-ին: Հայցով պահանջվում է չեղյալ համարել 2023 թվականի նոյեմբերին կայացած CHP համագումարի արդյունքները՝ ձայների գնման պնդումների հիման վրա: Եթե դատարանը որոշում կայացնի չեղարկման օգտին և որոշումը ուժի մեջ մնա, Քըլըչդարօղլուն լռելյայն կվերականգնվի նախագահի պաշտոնում՝ արդյունք, որը, հավանաբար, կխորացնի ճգնաժամը։

Այն բանից հետո, երբ կուսակցության ներկայիս նախագահ Օզելը 2023 թվականի նոյեմբերի համագումարում տապալել էր  Քըլըչդարօղլուին, 2024 թվականի մարտի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 47 տարվա ընթացքում առաջին անգամ CHP-ն ապահովել էր  ազգային ձայների մեծամասնությունը։ Այդ ժամանակվանից ի վեր այն մշտապես առաջատար է համարվում համազգային հարցումներում՝ գերազանցելով Էրդողանի իշխող կուսակցությանը գրեթե բոլոր հիպոթետիկ ընդհանուր ընտրությունների սցենարներում։

Վերլուծաբանները նշում են, որ դատական ​​գործը, Քըլըչդարօղլուի՝ կառավարամետ լրատվամիջոցների հետ  խոսելու որոշումը և CHP-ի կողմից Իմամօղլուի հրապարակային պաշտպանության քննադատությունը ենթադրում են, որ նա, հնարավոր է, համագործակցում է նախագահ Էրդողանի հետ՝ նախագահի պաշտոնը վերադարձնելու և մրցակցին վերացնելու համար, որը ենթադրական նախագահական մրցապայքարներում մշտապես առաջ է Էրդողանից։

Իմամօղլուի բանտարկությունը մտահոգություն է առաջացրել,  որ Թուրքիան գլորվում է դեպի լիակատար ավտորիտարիզմ, որտեղ ընդդիմությունը մի կողմ է դրված, իսկ ընտրությունները կարող են վերածվել պարզապես ձևականությունների։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի