Ադրբեջանական SOCAR-ն ավարտել է Իսրայելի խոշորագույն գազային հանքավայրերից մեկի բաժնեմասի ձեռքբերումը

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, պաշտոնապես ավարտել է Իսրայելի խոշորագույն գազային հանքավայրերից մեկի՝ Tamar-ի 10% բաժնեմասի ձեռքբերման գործարքը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իսրայելական ԶԼՄ-ներին։

«SOCAR-ը պաշտոնապես ավարտել է Tamar նախագծի 10%-ի ձեռքբերման գործարքը։ Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 1,25 միլիարդ դոլար», -ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ գործարքը հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ SOCAR-ը ձեռք է բերել երկու ընկերություններում՝ Union Energy-ում և Tamar Petroleum-ում ակցիաների փաթեթը, որոնք վերահսկվում էին իսրայելցի գործարար Աարոն Ֆրանկելի կողմից։

Մասնավորապես, այն գնել է Union Energy-ի բաժնետոմսերի 48.3%-ը, ինչը նրան ապահովել է նախագծում 7% բաժնեմաս, իսկ 3 տոկոսը SOCAR-ը ստացել է՝ գնելով Tamar Petroleum-ի բաժնետոմսերի 17.9%-ը, որը Թել Ավիվի ֆոնդային բորսայում գրանցված ներդրումային ընկերություն է։

Այսպիսով, SOCAR-ը դարձել  Tamar նախագծի 10%-ի սեփականատերը։

Tamar հանքավայրը հայտնաբերվել է 2009 թվականին և մնում է Իսրայելի գազի հիմնական աղբյուրներից մեկը, Միջերկրական ծովի ամենամեծ ծովային գազային հանքավայրերից մեկն է, որը գտնվում է Հայֆայի ափից 90 կմ հեռավորության վրա։
NSAI-ի անկախ գնահատման համաձայն՝ հանքավայրում բնական գազի գնահատված պաշարները կազմում են մոտ 13.73 տրիլիոն խորանարդ ֆուտ (389 միլիարդ խորանարդ մետր)։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ  SOCAR-ը  իսրայելցի գործարար Ահարոն Ֆրենկելից ձեռք է բերում երկրի՝ Միջերկրական ծովի ափին գտնվող Tamar բնական գազի հանքավայրի 10 տոկոս բաժնետոմսերը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի