Նախաքննական նյութերն ի՞նչ իրավունքով են հրապարակվել, սա անօրինականություն է․ Արա Պապյանը՝ Գալստանյանի կալանավորման մասին 

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային-ժողովրդավարական բևեռը դատապարտել է  «Սրբազան շարժման» ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և շարժման անդամների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները։

 «Սրբազան շարժման» մեկնարկին շարժման հետ համագործակցած, այնուհետև համագործակցությունը դադարեցրած Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց՝ իրենք դատապարտել են «անօրինականությունը, քաղաքական հաշվեհարդարը և Սահմանադրության ոտահամարումը, որևէ քաղաքական և գաղափարական հարց իրենք չեն շոշափել»։

«Այո՛, դատապարտում ենք այն, որ այսօր իշխանությունը քաղաքական հակառակորդներին չհիմնավորված, կասկածելի պատճառաբանությամբ կալանավորում է և սրանով ոտնահարում  ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները և օրենսդրությունը, սրա մասին է խոսքը»,- մեկնաբանեց նա։

Պապյանը հիշեցրեց, որ իրենց ուժը նախորդ տարի սեպտեմբերից դադարեցրել է համագործակցությունը «Սրբազան շարժման» հետ, որովհետև ունեին «աշխարհաքաղաքական կողմնորոշումների տարբերություն»։ Նա նշեց, որ սկզբից շարժմանն  աջակցել են, քանի որ, ինչպես Պապյանը ձևակերպեց, այն չեզոք է եղել,  երբ շարժումը կողմնորոշում է ձեռքբերել, դադարեցրել են իրենց համագործակցությունը։

Արա Պապյանը պնդեց, որ անցած տարվա սեպտեմբերից հետո որևէ շփում չեն ունեցել «Սրբազան շարժման» ղեկավարի և նրա թիմակիցների հետ։

Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը  ՔԿ-ի հրապարակած լուսանկարները, ձայնագրությունները որպես «Սրբազան պայքար» շարժման  ղեկավարների և մասնակիցների կողմից  ՀՀ-ում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման  և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների կազմակերպման ապացույց համոզիչ չի համարում։ 

«Ձայնագրությունները չեն անցել փորձագիտական քննություն, մենք չգիտենք՝ ինչ է։ Ձայնագրությունների մեջ առանձնապես բան չէ։ Եթե դրանք նախաքննական նյութեր են, ի՞նչ իրավունքով են հրապարակվել, սա օրենքի խախտում է, անօրինականություն է։ Այստեղ բոլոր կասկածներն առանց հիմնավորման համարվել են որպես հիմնավորված փաստ և ասում են՝ հեղաշրջում, ինչի՞ հիման վրա են ասում հեղաշարժում։ Ինքնին ձայնագրությունը հիմք չի կարող հանդիսանալ առանց դատարանում վկաների։ ԱԱԾ-ն պետք է հիմնավորի, որ այդ փաստերը հավաքվել են օրինական ճանապարհով»,- տեսակետ հայտնեց նա։

Հիշեցրինք, որ ՔԿ-ի հրապարակած ձայնագրությունում ենթադրաբար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասում է՝ «երկու հոգու պատի տակ գյուլում ես», ինչպես նաև մեքենաներրը վառելու, երկիրը քաոսի վերածելու կոչեր է հնչեցնում, Պապյանը պատասխանեց․«Թող դատար՛անն ապացուցի։ Երբ դատարանն ապացուցի,  կասենք՝ մեղավոր է, դեռ ապացուցված չէ։ Այսօր գործադիր իշխանությունն իր վրա է վերցնում լիազորություններ, որն իր իրավասություններից դուրս են, ուղղորդված հայտարություններ են անում։ Ասում են՝ սա  հեղաշրջում է, իշխանազավթում, իրավունք չունեն նման հայտարություներ անել, սա կոչվում է սեփական լիազորությունների սահմանն անցնել։ Սա հակասահմանադրական է։ Ես չեմ քննարկում երևույթը, ես ընթացակարգն եմ ասում, սա 37 թիվն է հիշեցնում, երբ մարդկանց բռնում էին և հայտարարում, թե իրենք ասել են՝ կգյուլլենք»։

Հիշեցնենք,  որ երեկ առավոտից խուզարկություններ էին սկսվել «Սրբազան պայքարի» ղեկավար Բագրատ Գալստանյանի և նրա համակիրների բնակարաններում։ Արդեն կեսօրին Գալստանյանը բերման ենթարկվեց, ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։ Այս գործով 15 անձ կալանավորվել է, այդ թվում՝ Բագրատ Գալստանյանը։

Մանյա Պողոսյան