ԱԺԲ-ն դատապարտում է Բագրատ Գալստանյանի նկատմամբ իրավապահների կողմից իրականացված գործողությունները

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ազգային-ժողովրդավարական Բևեռը դատապարտում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան շարժման» մի շարք անդամների նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները, ինչպես նաև նրանց ծանր մեղադրանքների առաջադրումը։

ԱԺԲ-ի հայտարարությունը՝ ստորև․

«Գործող վարչախմբի կողմից այս հերթական ապօրինի գործողությունները, որոնք ներկայացվում են որպես իրավական գործընթաց, իրականում կրում են քաղաքական հաշվեհարդարի հստակ բնույթ, քանի որ ի սկզբանե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները ուղղորդել են իրավապահներին՝ կատարելով բացահայտ քաղաքական դրդապատճառներով հայտարարություններ։ Նման միջամտությունը խաթարում է դատարանների անկախությունն ու օրենքի գերակայության սկզբունքը։

Իրավապահ մարմինների կողմից իրականացված այսպիսի կոշտ գործողությունները ոչ միայն զուրկ են բավարար իրավական հիմքերից, այլև հիմնվում են խոտոր ընթացակարգով ձեռք բերված հետևությունների և իրավական առումով խիստ կասկածելի ու անհամաչափ մեղադրանքների վրա։

Անձանց անմեղության կանխավարկածը խախտվել է դեռևս պաշտոնական գործընթացի մեկնարկից առաջ՝ իշխանության ներկայացուցիչների քաղաքական մեկնաբանությունների և ուղղորդված քարոզչության հետևանքով։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը հաստատակամ է շարունակելու պայքարը՝ հանուն ազգային արժանապատվության, անկախ պետականության և ժողովրդի ինքնիշխան կամքի ազատ արտահայտման։ Միաժամանակ Ազգային-ժողովրդավարական Բևեռը վերահաստատում է իր հանձնառությունը՝ պայքարելու ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության համար։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը և իրավապաշտպան կառույցներին հստակ դիրքորոշում արտահայտել կոլաբորացիոն ռեժիմի կողմից Հայաստանում մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների առնչությամբ»։

Ավելի վաղ հայտարարություններ էին տարածել նաև «Հայաստան» դաշինքը, ՀՀԿ-ն, Մայր Աթոռը։