Իշխանության զավթման և ահաբեկչության փորձերն՝ ըստ իրավապահների․ ովքեր են հայտնվել մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսեց իրավապահների երեկվա գործողությունների մասին։ ՔԿ-ի հաղորդմամբ՝ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ, որպես ապացույց հրապարակելով ձայնագրություններ ու լուսանկարներ։ Ավելի ուշ նրան և մյուսներին մեղադրանք առաջադրվեց իշխանությունը զավթելու նախապատրաստության և ահաբեկչության նախապատրաստման հոդվածների հատկանիշներով։ Առաջադրված մեղադրանքը շարժման անդամներից որևէ մեկը չի ընդունում։

Իշխանազավթում կամ ահաբեկչություն նախապատրաստելու հոդվածներով տարբեր տարիներին մեղադրանքներ են առաջադրվել ինչպես Նիկոլ Փաշինյանի իշխանության, այնպես էլ նախորդ նախագահների պաշտոնավարման տարիներին։ Միայն անցնող 7 տարվա ընթացքում իշխանությունը յուրացնելու նախապատրաստության փորձի հատկանիշներով 3 քրեական վարույթ է նախաձեռնվել։ Առաջինի մասին հաղորդվեց 44-օրյա պատերազմի ավարտից 5 օր անց։

Մեղադրանք առաջադրվեց Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին և «Սիսիան» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Ավելի քան մեկ տարի անց գործի նախաքննությունն ավարտվեց, մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ հանցադեպի բացակայության հիմքով։

«Հյուսիսային տերևաթափ»․ ըստ Ազգային անվտանգության ծառայության, ահա այս անվանումն է կրել նախապատրաստված բայց կանխված ահաբեկչական գործողությունը, որը, մի խումբ անձանց կողմից պետք է իրականացվեր Հայաստանում։ Ըստ իրավապահների՝ խմբի արդեն կալանավորված հինգ և ինքնությունը չպարզված այլ անձինք ծրագրել են կազմալուծել իշխանության գործունեությունը՝ նախապատրաստելով կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ։

ԱԱԾ տեսանյութում ուշադրություն է գրավում մի կադր, որտեղ նոթատետր է՝ անելիքների ցանկով։ Ցանկում նշում կա՝ «ԱԺԲ ակտիվիստներ գիշերային ժամերին»։ ԱԺԲ-ն, սակայն, FactorTV-ի հետ զրույցում կտրականապես հերքել էր իրենց մասնակցությունը նմանօրինակ որևէ գործընթացի։ 2023 թվականի նոյեմբերին հարուցված քրեական գործն այս պահին դատարանում է։

«Հայաստանում իշխանությունը յուրացնելու նախապատրաստության փորձ է կանխվել»,- այսպիսի ձևակերպմամբ հաղորդագրություն ԱԱԾ-ն տարածել էր նաև 9 ամիս առաջ: Ըստ իրավապահ կառույցի՝ հանցավոր խմբի անդամները հեղաշրջման նախապատրաստման համար հավաքագրված անձանց տեղակայել են ռուսական «Արբատ» կոչվող ռազմաբազայում, որը կապված է «Արբատ» գումարտակի հետ։

Հինգ ամիս անց ջոկատի հայազգի հիմնադիր Արմեն Սարկիսյանը սպանվեց Կրեմլից ընդամենը 12 կմ հեռավորության վրա տեղի ունեցած պայթյունից: Հեղաշրջման նախապատրաստման մասով գործն այս պահին դատարանում է։

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք ևս 3 անգամ հայտարարվեց զինված խմբի բացահայտման մասին։ Առաջինը 2015 թվականի նոյեմբերին էր։ «Նորքի բանդա» անունը ստացած գործով մեղադրյալի աթոռին հայտնվեց 33 անձ։ Ըստ մեղադրանքի՝ կազմակերպված խմբի կազմում նրանք ապօրինի կերպով ձեռք էին բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել, քանի որ վնասազերծվել են։ Ուշագրավ է, որ այս գործով ևս ամբաստանյալներից մեկը հոգևորական էր՝ Գյումրիի Կաթողիկե եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը։ Խմբի ղեկավարն Արթուր Վարդանյանն էր, ցուցակում էր նաև պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։ Գործի դատաքննությունը ձգվեց ավելի քան 7 տարի, ինչից հետո ազատազրկման դատապարտվեցին Վարդանյանը և այլք, Շիրխանյանը համաներվեց, մի քանիսի նկատմամբ էլ կիրառվեց փորձաշրջան և պայմանական ազատազրկում։

Իշխանափոխության նպատակադրման մասին հայտարարելով՝ 2016 թվականի հուլիսին «Սասնա Ծռեր» խմբավորումը գրավեց ՊՊԾ շենքը՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը և Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը։ Գրավման և դրան հաջորդող օրերին 4 ոստիկան սպանվեց։ Խումբն իր գործողություններն ապստամբություն էր անվանում։ Գնդի հարակից տարածքում շուրջ երկու շաբաթ բողոքի ցույցեր կազմակերպվեցին, դրանց մասնակցել էր նաև այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Հուլիսի 29-ին բախումներ տեղի ունեցան Սարի թաղում, ինչից հետո 2 օր անց խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց զենքերը վայր դնելու մասին։ Խմբի բոլոր անդամները հայտնվեցին մեղադրյալի աթոռին, նրանցից 10-ի մասով 2021 թվականի փետրվարին դատավճիռ հրապարակվեց, մյուսների մասով գործը դեռևս դատարանում է։

Ավելի վաղ՝ Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, իշխանության յուրացման և ահաբեկչության երեք գործի մասին է հաղորդվել։ Դրանցից ամենաաղետալին 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքն էր․ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ահաբեկչական գործողություն իրականացվեց, զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվեց, իսկ 91-ը՝ պատանդառվեց մի քանի ժամով։

Մեղադրյալի աթոռին հայտնվեց 7 անձ, արյունալի իրադարձությունից 4 տարի անց դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 6 անձի դատապարտեց ցմահ, իսկ մեկին՝ 14 տարվա ազատազրկման։

Ուշագրավ է, որ իշխանությունը յուրացնելու փորձ կատարելու և ահաբեկչություն նախապատրաստելու գործերով անցնող գրեթե բոլոր մեղադրյալներն ինչպես նախաքննության, անպես էլ դատաքննության ժամանակ չեն ընդունել իրենց առաջադրված ծանր մեղադրանքը։ Նրանց մեծ մասն այն որակել է քաղաքական հետապնդում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան