Առաջին անգամ Մեղրիում գիշերել եմ, նորաբաց հյուրանոց կա․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
Բոլորը

«Զբոսաշրջության ոլորտում մայիսին ունենք շատ տեսանելի և էական աճ»,- այս մասին Կառավարության նիստում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շեշտեց, որ այդ աճն ինքն ու ընտանիքը զգացել են։

Ըստ Փաշինյանի՝ Գորիսում հյուրանոց գտնելը բավականին խնդրահարույց է այն պայմաններում, երբ Գորիսն իր հյուրանոցային տնտեսությամբ Հայաստանում բավականին առաջատար դիրքեր ունի Երևանից ու Գյումրիից հետո: Վարչապետը, սակայն, ընդգծեց, որ վերջին շրջանում պատկերը բոլորովին փոխվել է։

«Վերջին իմ այցը Գորիս ցույց տվեց, որ քաղաքի կենտրոնն առնվազն հասել է այն տեսքի, որ շատ մեծ տպավորություն կարող է թողնել զբոսաշրջիկների վրա: Իհարկե, մասնավոր հատվածի մեր գործընկերներն էլ արձագանքել են՝ Գորիսում արդեն բավականին լավ հյուրանոցներ կան»,- նկատեց գործադիրի ղեկավարը։

Փաշինյանն ասաց, որ բազմիցս եղել է Մեղրիում, բայց առավել ևս վարչապետի կարգավիճակում ոչ մի անգամ չի գիշերել այնտեղ, քանի որ համապատասխան հյուրանոց չկար, որ հնարավոր լիներ պատվիրակության կազմով մնալ: Վարչապետի խոսքով՝ այստեղ էլ արդեն պատկերը փոխվում է։

«Այս տարի առաջին անգամն է, որ ես Մեղրիում գիշերել եմ, որովհետև այնտեղ նորաբաց հյուրանոց կա: Սրանք ազդակներ են, որոնք պետք է ճիշտ ներկայացնենք, և կարծում եմ՝ կարևոր ազդակներ են»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։