Վիճաբանություն դատարանի բակում. փոխոստիկանապետը միջամտեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.06.2025 | 00:42ՔԿ-ն դատարան է ներկայացրել ձերբակալված 16 անձանց մասով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները։
Դատարանի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, միջամտել է փոխոստիկանապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքարի» ղեկավար Բագրատ Գալստանյանի և նրա համակիրների բնակարաններում։ Արդեն կեսօրին իր կեցավայրից բերման էր ենթարկվել Գալստանյանը, ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ։ Արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր: