Բայրամովը Ադրբեջանում Իրանի նոր դեսպանի հետ տարածաշրջանում անվտանգության հարցեր է քննարկել

Լուրեր

06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Իրանի նոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլին։ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ`հանդիպման ընթացքում իրանցի դիվանագետը Բայրամովին հանձնել է իր հավատարմագրերի պատճենները։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում անվտանգության ակտուալ հարցերը, այդ թվում՝ իսրայելա-իրանական հակամարտությունը։

Ընդգծվել է, որ երկրների ղեկավարների միջև շփումները, այդ թվում՝ առկա քաղաքական երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման կարևորությունը, նպաստում են Ադրբեջանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում համագործակցության ընդլայնմանը։

Վերահաստատվել է իսրայելա-իրանական հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի կողմից ցուցաբերված դիրքորոշումն ու մտահոգությունները։

Դեսպանին ցավակցություններ են փոխանցվել Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, այլ պաշտոնյաների և քաղաքացիների մահվան կապակցությամբ։ Նշվել է առկա խնդիրները երկխոսության և դիվանագիտական ​​միջոցներով՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում նաև երախտագիտություն է հայտնվել ադրբեջանական կողմին՝ Իրանի և այլ երկրների քաղաքացիների՝ Ադրբեջանի ցամաքային սահմանով անցման պայմաններ ստեղծելու համար։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի