Պուտինն ավելի բարդ դուրս եկավ. նա պետք է դադարեցնի այս պատերազմը. Թրամփ

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում մամուլի ասուլիսում անդրադարձել է այսօր   Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ կայացած հանդիպմանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրան հարցրել են, թե ինչպես է անցել Զելենսկիի հետ հանդիպումը և արդյոք նրանք քննարկել են հրադադարի հարցը։

«Ո՛չ, ո՛չ։ Ես ուղղակի ուզում էի իմանալ, թե ինչպես է նա։ Նա շատ սիրալիր էր։ Հանդիպումից ես հասկացա, որ Զելենսկին ցանկանում է, որ սա [պատերազմը] ավարտվի։ Ես պետք է խոսեմ Վլադիմիր Պուտինի հետ, տեսնենք, թե կարո՞ղ ենք արդյոք վերջ դնել դրան։ Եվ ամենազարմանալին այն է, որ անցյալ շաբաթ զոհվել է գրեթե 7000 ուկրաինացի և ռուս զինվոր։ Այնպես որ, ես կխոսեմ Պուտինի հետ։ Ես լավ հանդիպում ունեցա Զելենսկի հետ», – ասել է Թրամփը։

Նրան նաև հարցրել են, թե ինչու Օվալաձև աշխատասենյակում հինգ ամիս անցկացնելուց հետո նա չի կարողացել կատարել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու իր նախընտրական խոստումը։

«Ամեն ինչ ավելի բարդ է, քան մարդիկ պատկերացնում են։ Վլադիմիր Պուտինն ավելի բարդ դուրս եկավ։ Եվ ես նաև խնդիրներ եմ ունեցել Զելենսկիի հետ», – ասել է ԱՄՆ նախագահը։

Եվս մեկ հարց է հնչել, թե արդյո՞ք ԱՄՆ-ն պլանավորում է Ուկրաինային գումար տրամադրել՝ ի հավելում Եվրոպայի և Կանադայի խոստացածի։

«Կտեսնենք, թե ինչ կլինի։ Լսե՛ք, Վլադիմիր Պուտինը իսկապես պետք է դադարեցնի այս պատերազմը։ Մարդիկ մահանում են», – պատասխանել է Թրամփը։

BBC-ի ուկրաինական ծառայության թղթակից Միրոսլավա Պեցան Թրամփին հարցրել է, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինային վաճառել Patriot զենիթահրթիռային համակարգեր։

«Նրանք իսկապես ուզում են դրանք ստանալ, ինչպես իրենք են անվանում Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգեր: Կտեսնենք՝ կարո՞ղ ենք ինչ-որ բան տրամադրել: Գիտեք, դրանք շատ դժվար է ձեռք բերել: Մեզ էլ են անհրաժեշտ։ Մենք դրանք մատակարարում ենք Իսրայելին: Եվ դրանք աներևակայելի արդյունավետ են: Եվ այո՛, Ուկրաինան դրանք ամեն ինչից շատ է ուզում: Դա շատ լավ հարց է», – հայտարարել է Թրամփը։

Լրատվամիջոցը նշում է, որ դատելով նրա պատասխանի տոնից՝ ԱՄՆ նախագահը չի բացառում նման հնարավորությունը։

Հիշեցնենք, որ այսօր Հաագայում Թրամփն ու Զելենսկին հանդիպում էին անցկացրել, որը տևել էր ավելի քան 40 րոպե։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի