Իսրայելը «մեծ հաղթանակ» է տարել Իրանի դեմ իր արշավում․ Նեթանյահուն

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իսրայելը «մեծ հաղթանակ» է տարել Իրանի դեմ իր արշավում: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում կառավարության նիստի սկզբում, գրում է The Times of Israel-ը։ «Այս հաղթանակով մենք վերացրել ենք Իսրայելի գոյությունն ապահովելու երկու անմիջական սպառնալիք», – ասել է նա։

Նեթանյահուն նշել է, որ փետրվարին Սպիտակ տուն կատարած իր այցի ժամանակ « ներկայացրել են Իրանի վրա հարձակման ծրագրերը՝ ինչպես ամերիկյան մասնակցությամբ, այնպես էլ առանց դրա»։

«Ես նրա հետ գրեթե ամեն օր զրույցներ եմ ունեցել,  ինչպես նաև (ռազմավարական հարցերի նախարար Ռոն) Դերմերի զրույցները (ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, (ԱՄՆ պետքարտուղար Մարկո) Ռուբիոյի և (ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ) Ուիթկոֆի հետ։ Կար առավելագույն համակարգում, որը վերածվեց օպերատիվ համակարգման»։

Բացի այդ՝ Նեթանյահուի գրասենյակը հրապարակել է Իսրայելի ատոմային էներգիայի հանձնաժողովի գնահատականը, որում նշվում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածները Իրանի միջուկային ենթակառուցվածքներին «շատ տարով» հետ են մղել Իսլամական Հանրապետության կարողությունը միջուկային զենք մշակելու հարցում։

«Ֆորդոյի վրա ԱՄՆ-ի կողմից ավերիչ հարվածը ոչնչացրել է օբյեկտի կարևորագույն ենթակառուցվածքը և ուրանի հարստացման գործարանը դարձրել անգործունակ», – ասվում է Նեթանյահուի  գրասենյակի հաղորդագրության մեջ՝ հավելմամբ․

«Մենք գնահատում ենք, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածները, զուգորդված Իրանի ռազմական միջուկային ծրագրի այլ տարրերին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետ, տարիներով հետ են մղել Իրանի միջուկային զենք մշակելու կարողությունը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի