Թրամփը Իրանին հարվածները համեմատել է Հիրոսիմայի միջուկային ռմբակոծության հետ՝ նշելով, որ դա վերջ է դրել պատերազմին

Լուրեր

06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը համեմատություն է անցկացրել Իրանին կիրակի օրը հասցված հարվածների և Ճապոնիայում ԱՄՆ-ի կողմից միջուկային ռումբերի կիրառման միջև՝ ասելով, որ երկուսն էլ օգտագործվել են պատերազմները հաջողությամբ ավարտելու համար, գրում է CNN-ը։

«Ես չեմ ուզում Հիրոսիմայի օրինակը բերել։ Ես չեմ ուզում Նագասակիի օրինակը բերել, բայց դա, ըստ էության, նույն բանն էր, որ ավարտեց այդ պատերազմը։ Դրանով պատերազմն ավարտվեց։ Եթե մենք դա չվերացնեինք, նրանք հիմա կկռվեին», – ասել է Թրամփը  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։

«Ես չեմ կարծում, որ նրանք երբևէ դա կրկին կանեն», – ասել է Թրամփը Իրանի միջուկային նկրտումների մասին՝ նշելով․ «Նրանք պարզապես դժոխքի միջով անցան։ Կարծում եմ՝ նրանք դա ապրել են։ Վերջին բանը, որ նրանք ուզում են անել, հարստացումն է»։

Նա ասել է, որ սպասում է Իսրայելից Իրանի կողմից վնասի գնահատման վերաբերյալ զեկույցի, որը, նրա խոսքով, կարդարացնի «լիակատար ոչնչացման» մասին իր պնդումները։

Թրամփը նաև հայտարարել է՝  չի հավատում, որ իրանական օբյեկտներում հարստացված ուրանը դուրս է բերվել անցյալ շաբաթավերջին ԱՄՆ-ի հարվածներից առաջ։

«Նրանք հնարավորություն չունեին որևէ բան դուրս բերելու, քանի որ մենք արագ գործեցինք։ Գուցե երկու շաբաթ կտևեր։ Բայց այդպիսի նյութը հեռացնելը շատ դժվար է, շատ դժվար և շատ վտանգավոր է նրանց համար ։Բացի այդ՝ նրանք գիտեին, որ մենք գալիս ենք, և եթե նրանք գիտեին, որ մենք գալիս ենք, ապա այնտեղ չեն լինելու»,-ասել է նա։

Թրամփն ասել է, որ Իրանը չէր համաձայնի հրադադարի Իսրայելի հետ, եթե հարձակումը հաջող չլիներ։

«Սա ավերիչ հարձակում էր, և այն նրանց շոկի մեջ գցեց։ Եվ գիտեք, եթե այդպես չլիներ, նրանք չէին հաշտվի», – ասել է Թրամփը։

Նա չի բացառել  Իրանի վրա հետագա հարվածները, եթե այն վերակառուցի միջուկային ծրագիրը, բայց ասել, որ դա քիչ հավանական սցենար է։ «Ես դրա համար անհանգստանալու կարիք չունեմ։ Այն գնացել է  տարիներով, շատ դժվար է վերակառուցել  այն, քանի որ ամեն ինչ փլուզվել է»,-ասել է ԱՄՆ նախագահը։

Դոնալդ Թրամփը  նաև պնդել է, որ  Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները հանգեցրել են «լիակատար ոչնչացման», նույնիսկ այն բանից հետո, երբ նախնական գաղտնի զեկույցը պարզել էր, որ հարձակումը Թեհրանի միջուկային ծրագիրը հետ է մղել ընդամենը մի քանի ամսով։

Այնուամենայնիվ, Թրամփը ընդունել է, որ հետախուզական տվյալները «անհամոզիչ» և նախնական էին, և առաջարկել, որ Իսրայելը շուտով ավելի ամբողջական պատկեր ներկայացնի իր սեփական արդյունքներով։

Ի դեպ, ԱՄՆ նախագահը  նաև հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածները կարող են նպաստել Իսրայելի կողմից Գազայում ՀԱՄԱՍ-ի  դեմ պատերազմում առաջընթացի հասնելուն, և որ ինքը «շատ մոտ է» այդ հակամարտության վերաբերյալ համաձայնագրի կնքմանը։

«Կարծում եմ՝ Գազայի հարցում մեծ առաջընթաց է գրանցվել։ Մեր կողմից իրականացված հարձակման շնորհիվ, կարծում եմ, մենք շատ լավ նորություններ կունենանք։Կարծում եմ՝ դա մի փոքր օգնեց, ցույց տվեց մեծ ուժ։ Առանձին, նույնիսկ դրանից առաջ, մենք շատ մոտ էինք Գազայի հարցում գործարքի կնքմանը»,-ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ  այսօր ավելի վաղ  Թրամփը քննադատել էր CNN-ին ու NYT-ին հետախուզական նախնական տվյալների հրապարակման համար, որոնց համաձայն՝ Իրանի միջուկային ծրագիրը չի ոչնչացվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի