ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է․ շատ շուտով կմտնենք գործնական փուլ․ Փաշինյան

Լուրեր

06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմամբ տեղեկացրել է, որ ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է։

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։

Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,- գրել է ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր, որ ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել և հունիսի 21-ին լրանում է իր հանձնարարականի ժամկետը, ըստ որի՝ 1 ամսում կա՛մ պետք է ժողովրդին հասցված վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կա՛մ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն՝ պետականացվի։ Թե ինչ մեխանիզմով է ընկերությունը պետականացվելու, վարչապետը չէր պարզաբանել։

Ապա հայտնի դարձավ,  որ ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծ մուտք չի եղել ԱԺ-ի քարտուղարություն։

Հիշեցնենք նաև, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 100 % բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում։ Այս գրավադրման գործարքին 2021 թվականի օգոստոսի 27-ին համաձայնություն է տվել ՀՀ կառավարությունը, իսկ օրեր անց՝ սեպտեմբերի 1-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ ՀԷՑ-ի բաժնետոմսերը գրավադրվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից մինչև 70 մլն դոլար, Ասիական զարգացման բանկից՝ մինչև 35 մլն դոլար, և Միջազգային ֆինանսական կորպորացիայից՝ մինչև 20 մլն դոլար վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց։