Զելենսկիի դեմ երկու մահափորձ է կանխվել․ Մալյուկը մանրամասներ է պատմել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Անցյալ տարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ մահափորձեր են տեղի ունեցել։ Հանցագործները ձերբակալվել են, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը։

«Ձերբակալվածը գնդապետ է, Պետական ​​անվտանգության դեպարտամենտի ղեկավար։ Սրանք են այն անձինք, ովքեր պետք է պաշտպանեն այս երկրի բարձրաստիճան անձանց, և սա է նրանց գործառույթը։ Միևնույն ժամանակ, նրանք մահափորձ էին նախապատրաստում մեր նախագահ Վլադիմիր Զելենսկիի դեմ»,- ասել է նա։

Մալյուկը նշել է, որ մահափորձը պետք է իրականացնեին Ուկրաինայի նախագահի գրասենյակի տարածքում։

«Նրա հետ մեկտեղ ձերբակալվել է ևս մեկ գնդապետ։ Նրանք աշխատում էին Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ի, մասնավորապես՝ 5-րդ ծառայության համար։ Այդ ժամանակ այն ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Բեսեդան։ Ի դեպ, այս ձախողումից հետո Պուտինը նրան ազատեց աշխատանքից, նա մնաց ԱԴԾ համակարգում խորհրդական։ Մեր կողմից դա շատ դժվար աշխատանք էր։ Մենք դա անում էինք գրեթե երկու տարի՝ ըստ էության, պատերազմի սկզբից ի վեր։ Մենք հզոր գործակալատեխնիկական ներթափանցում իրականացրինք այս խմբի մեջ։ Նախագահի դեմ մահափորձի կազմակերպումից բացի, նրանք հավաքագրում էին տեղեկատվություն, փոխանցում այն,  նախապատրաստում մահափորձ նաև իմ գործընկեր Կիրիլ Ալեքսեևիչ Բուդանովի և անձամբ իմ դեմ»,- պատմել է նա։

Մալյուկը հիշատակել է նաև մեկ այլ գործողության մասին։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Լեհաստանի Ներքին անվտանգության գործակալությանը։ Մենք շատ կարևոր  գործ ենք բացահայտել։ Մի թոշակառու զինվորական՝ լեհ, որը տասնամյակներ առաջ զորակոչվել էր, սրբորեն հավատում էր խորհրդային գաղափարին և տարիների ընթացքում սնուցում էր այդ մտադրությունը։ Հետևաբար, նրան ակտիվացրել էին», -ընդգծել է նա`նշելով, որ խնդիրն էր ֆիզիկապես վերացնել նախագահ Զելենսկիին լեհական Ժեշուվի օդանավակայանում։
«Դիտարկվում էին մի քանի տարբերակներ։ Դրանցից մեկը FPV անօդաչու թռչող սարքն էր, մյուսը՝ դիպուկահարը։  Մենք նրան ձերբակալել ենք։ Մեր լեհ գործընկերները պրոֆեսիոնալ կերպով աշխատեցին, սա մեր համատեղ աշխատանքն էր նրանց հետ», – հայտարարել է Մալյուկը։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի