Իրանը սպառնում է փակել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի հարվածից հետո

Լուրեր

06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
Բոլորը

Իրանի իշխանությունները կրկին սպառնացել են փակել Հորմուզի նեղուցը, որի միջոցով իրականացվում է նավթի համաշխարհային առևտրի հինգերորդ մասը։ Այդ մասին հայտարարել են Իրանի զինվորականները կիրակի օրը՝ հունիսի 22-ին, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել երկրի միջուկային օբյեկտներին։

Իրանական Press TV հեռուստաալիքը մեջբերել է պատգամավոր և գեներալ Իսմայիլ Քոսարիի խոսքերը, որը նշել է, որ Իրանի խորհրդարանը որոշում է ընդունել փակել նեղուցը։ Վերջնական որոշումը, նրա խոսքով, պետք է կայացնի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։ Թեև պաշտոնապես այն գլխավորում է Իրանի նախագահը, փաստացի այն ղեկավարում է գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

Հիշեցնենք՝ հունիսի 22-ին Հորմուզի նեղուցը փակելու սպառնալիքով հանդես է եկել նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի հրամանատար գեներալ Ալիրեզա Թանգսիրին։

«Եթե ագրեսիան մեր ինքնիշխանության դեմ շարունակվի, Հորմուզի նեղուցը լիովին կփակվի»,-նրան է մեջբերում Samaa հեռուստաալիքը։ Զինվորականը խոստացել է, որ այդ ուղին կարող է «փակվել մի քանի ժամում»։

Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային հեղուկացված բնական գազի 30%-ը և նավթի մինչև 20%-ը։ Նեղուցի ամենանեղ հատվածում լայնությունը ընդամենը 33 կմ է, իսկ նավարկելի ուղին՝ 3.7 կմ։

Reuters գործակալությունը մեջբերում է դանիական Maersk ընկերության հայտարարությունը, որը ծովային բեռնափոխադրումների խոշորագույն ընկերություններից մեկն է աշխարհում։ Ընկերությունը հայտնել է, որ իր նավերը շարունակում են անցնել Հորմուզի նեղուցով, սակայն իրենք ուշադիր հետևում են իրավիճակին։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել է, որ ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել Իրանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։

Ամերիկայի նախագահը նաև ուղերձով է հանդես եկել։ Իր ելույթում, որը տևել է երեք րոպե, Թրամփն ասել է, որ Իրանի ապագան կամ խաղաղություն է, կամ ողբերգություն, և կան բազմաթիվ այլ թիրախներ, որոնք կարող են խոցվել ամերիկացի զինվորականների կողմից: Նա հայտարարել է, որ եթե խաղաղության գործընթացն արագ տեղի չունենա, ապա ԱՄՆ-ն այլ նպատակներ է հետապնդելու՝ ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ: